Սկիզբ | : | 26.03.23 10:00 |
Ավարտ | : | 26.03.23 18:30 |
Գինը՝ | 5.500AMD |
8.500AMD |
Անցկացրու՛ մեզ հետ գարնան ամենագունառատ տոնը՝ Մարտի 8-ը։
Այս օրերին Ուրցաձորի հովիտն ամբողջովին պատված է ձնծաղիկներով: Նրբագույն ձնծաղիկների որոշ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում, այդ իսկ պատճառով տուրի ընթացքում՝ հավաքելն արգելվում է:
Տուրի ընթացքում նախատեսվում է այց դեպի հոյակերտ Նորավանք, որն իր ուրույն տեղն ունի ժայռապատ կիրճի բարձրադիր վայրում: Վանական համալիրի կառույցները այցելուներին զարմացնում են իրենց զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի հետ ներդաշնակությամբ:
Հաջորդիվ կուղևորվենք տեսնելու այն վերասլաց, կենտրոնագմբեթ հորինվածքը՝ Արենիի Սուրբ Աստվածածինը, որի ճարտարապետն է եղել Մոմիկը: Օրվա ավարտին այց կունենանք Սելավատար, որը տեղակայված է Արենի գյուղի մերձակայքում:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ