Սկիզբ | : | 04.06.23 08:00 |
Ավարտ | : | 04.06.23 20:00 |
Գինը՝ | 13.000AMD |
Արի՜ ձիավարենք Լոռվա բարձրաբերձ լեռների ու խորունկ կիրճերի գրկում…
Այս անգամ կուղևորվենք Լոռի, ուր թաքնված շատ ու շատ գանձերից կտեսնենք Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում Օձուն գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում է շրջակայքի վրա։ Վանքի տարածքում է գտնվում այն վաղ քրիստոնեական շրջանի կոթողը, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:
Հաջորդիվ կուղևորվենք Դեբեդ գետի բարձրադիր սարավանդում տեղակայված Արդվի գյուղ, որտեղ էլ կձիավարենք` վայելելով Լոռվա չնաշխարհիկ բնաշխարհը:
Արդվի գյուղի գանձերից է «Օձի պորտ» բնական հուշարձանը, հենց որն էլ կլինի մեր հաջորդ այցելությունը: Ժայռի վրա պատկերված է քարե օձ, որի միջնամասից ջուր է հոսում։ Ժողովուրդն այս վայրն «Օձի պորտ է» կոչում, իսկ ջուրը բուժիչ համարում, քանի որ, տեղացիների վկայությամբ` այն հարուստ է ոսկու և արծաթի իոններով։
Հ.Գ. Յուրաքանչյուր 2 մասնակցի հատկացվում է 1 ձի:
Հ.Գ.Գ. Տուրին մասնակցելու համար ձիավարել իմանալը պարտադիր չէ. ողջ ընթացքում Ձեզ հետ կլինեն պրոֆեսիոնալ ուղեկցորդներ, ովքեր կսովորեցնեն Ձեզ՝ ինչպես ճիշտ ձիավարել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ ձիերի վարձակալության վճար
4․ ուղեկցորդների ծառայությունները
5. լուսանկարչի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ