Երբևէ եղե՞լ եք Լոռվա մարզի բուսաբանական այգում` Գյուլագարակի Դենդրոպարկում: Գյուլագարակի Դենդրոպարկը Հայաստանի ամենագեղեցիկ և ամենականաչապատ վայրերից մեկն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է զգալ բնության ուժն ու ներդաշնակությունը: Նախքան Լոռի հասնելը ճանապարհին կանգառ կունենանք հոյակերտ Հովհաննավանքում: Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք 11-րդ դարում կառուցված Լոռե բերդ: Տուրի շրջանակներում կանգառ կունենանք նաև Ամրակից գյուղում, որտեղ կծանոթանաք Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու պատմությանը: Լքված և խորհրդավոր ռուսական եկեղեցին հնարավոր է տեսնել միայն դրսից: Կանգառ կունենանք նաև Տառերի Պուրակում: