Սկիզբ | : | 24.01.23 10:00 |
Ավարտ | : | 24.01.23 17:00 |
Գինը՝ | 4.500AMD |
7.500AMD |
Ձմեռային հանգստի սիրահարնե՜ր, ձեզ համար հիանալի առաջարկ ունենք:
Ուղևորվում ենք Կոտայքի մարզ շնչելու ծաղկաձորյան մաքուր օդը, հիանալու մեղրաձորյան արվեստի յուրօրինակ նմուշներով: Լեռնային փոքրիկ քաղաքը գրավիչ է ողջ տարին. ձմռանն` իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ բնությամբ և մեղմ ու առողջարար կլիմայով: Տուրի ընթացքում կայցելենք Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիր, այնուհետև կունենանք ազատ ժամանակ՝ ճոպանուղի նստելու, դահուկներով և սնոուբորդերով սահելու համար:
Ճանապարհը կշարունակենք դեպի Մեղրաձոր գյուղ, որտեղ կայցելենք «Էթնո գաստրո տուն» և կծանոթանանք փայտարվեստի վառ կիրառման հետ: Օրը կամփոփենք վառարանի շուրջ. կհամտեսենք գյուղական համեղ կարտոֆիլի պլեճ, թթու, թեյ, հաց և պանիր:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ «Էթնո գաստրո տուն» փայտարվեստի կենտրոնի մուտքավճարը — 2000 դրամ:
Հ.Հ.Գ. Ճոպանուղու (3000 դրամ), դահուկների (5000 դրամ) և սնոուբորդերի (7000 դրամ) վճարները, ինչպես նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանի մուտքավճարը (500 դրամ) ներառված չեն արժեքի մեջ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ