Սկիզբ | : | 02.10.22 08:00 |
Ավարտ | : | 02.10.22 22:00 |
Գինը՝ | 7.500AMD |
ԱՆԿՐԿՆԵԼԻ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԼՈՌՎԱ ՄԱՐԶՈՒՄ
Այս արշավի շրջանակներում կայցելենք.
— Սեդվու վանք, որը գտնվում է Կաճաճկուտ գյուղից մոտ 3 կմ հարավ՝ Աքորի-Կաճաճկուտ ճանապարհից ցածր, Սեդվու գեղատեսիլ ձորում: Վանքից պահպանվել են Սբ. Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների, պարսպապատերի մնացորդներ, խաչքարեր:
— Բգավոր՝ Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Լալվար լեռան թեքադիր լանջին: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը վերաբերվում է այդ դարաշրջանին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ