Սկիզբ | : | 18.08.24 08:00 |
Ավարտ | : | 18.08.24 19:30 |
Գինը՝ | 8.000AMD |
Ժամանակն է խենթությունների։ Շտապի՛ր միանալ բեռնատարային այս բացառիկ արշավին։
Կուղևորվենք տեսնելու Արագածի բարձրալեռնային լճերից մեկը՝ Ռապի լիճը։ Ռապի լիճ
տանող ճանապարհն անցնում է Արագածի ալպիական գոտով։ Այնուհետև ոտքով կշարունակենք ճանապարհը
դեպի չքնաղ Աստղկան լիճ, որտեղ կվայելենք զով եղանակն ու բնության հրաշալի տեսարանները:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 5 կմ երկարությամբ քայլարշավ:
Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ
գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ),
տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ