Սկիզբ | : | 20.10.19 07:30 |
Ավարտ | : | 20.10.19 22:30 |
Գինը՝ | 6.000AMD |
ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՇԱՏԻՎԱՆՔ ԵՎ ՄԱՐՏԻՐՈՍԱՑ ՎԱՆՔ
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Վայոց Ձոր:
Քայլելու ենք Շատիվանք: Շատինի վանքը հիմնադրվել է 929 թ.-ին, գլխավոր եկեղեցին`1655թ.: Շատին գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառնման տեղում։ Շատինից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին գտնվում է Շատին վանքի (Շատին անապատ) համալիրը: 10-րդ դարից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։ Շատինը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ուր ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Տնտեսական հզորությանը նպաստել են սերտ կապերը Գողթան գավառի, հատկապես Ջուղայի հետ։
Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը Վայոց Ձորի բնակիչների հպարտությունն է։ Այն կառուցված է ժայռի մեջ և իր տեսակի մեջ երկրորդն է` Գեղարդի վանքից հետո։
Վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մարտիրոս վարդապետի կողմից 1286թ–ին։
Դժբախտաբար, հիմա այդ եկեղեցին չի գործում, սակայն տեղի բնակիչները գալիս են այստեղ աղոթելու։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ