Սկիզբ | : | 20.05.21 20:00 |
Ավարտ | : | 20.05.21 23:00 |
Գինը՝ | 3.500AMD |
6.500AMD |
«Ես հստակ ոչինչ չգիտեմ, բայց տեսնելով աստղերը, ես ցանկանում եմ երազել»…
Այսպես էր նկարագրում Վինսենթ Վան Գոգն աստղերին: Իրական աստղային գիշերը տեսնելու և վայելելու համար միացի՜ր մեր ուղևորությանը դեպի Բյուրականի աստղադիտարան: Արագած լեռան հարավային լանջին կառուցված աստղադիտարանը կրում է նշանավոր աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Համբարձումյանի անունը: Աստղադիտարանի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ:
Այստեղ է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Բյուրականի աստղադիտարանի մուտքավճարը — ՀՀ քաղաքացիների համար՝ 1.500 դրամ, դպրոցականների համար՝ 500 դրամ, oտարերկրացիների համար՝ 3.000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ ուղեկցորդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ