Սկիզբ | : | 30.05.21 07:30 |
Ավարտ | : | 30.05.21 20:00 |
Գինը՝ | 7.500AMD |
9.500AMD |
Այս անգամ միասին կուղևորվենք Լոռվա ջերմ ու քաղցր անկյունները բացահայտելու։ Այս եզակի մարզում հնարավոր է զգալ բնությունն իր բոլոր տարրերով։ Երթուղու շրջանակներում կայցելենք Սրբանեսի կամ Հովհան Օձնեցու վանք, որտեղ թաղված է Հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին։ Արդվի գյուղում է գտնվում նաև Լոռվա մարզի հրաշքներից՝ Օձի պորտ բնական հուշարձանը։ Այստեղով հոսում են 2 աղբյուր, որոնք հայտնի են իրենց բուժիչ ջրերով։ Երթուղին կշարունակենք դեպի Օձուն գյուղ, որտեղ կտեսնենք Օձունի հոյակերտ վանական համալիրը։ Օրը կեզրափակենք Arm Bee Honey Farm-ում, որն իր ջերմ և քաղցր մթնոլորտով անտարբեր չի թողնի և ոչ մեկին։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված է Arm Bee Honey Farm֊ի մուտքավճարը, որն իր մեջ ներառում է մասնակցություն մեղրի պատրաստման մաստեր կլասի, մեղրի համտես և տաքուկ թեյախմություն։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ