Սկիզբ | : | 07.10.23 08:00 |
Ավարտ | : | 07.10.23 20:00 |
Գինը՝ | 6.000AMD |
9.000AMD |
Այս տարի ևս հրավիրում ենք Ձեզ մասնակցելու տարվա ամենապահանջված ու
ամենահետաքրքիր միջոցառմանը` Արենի Գինու Փառատոնին:
Փառատոնի ՕՐԱԿԱՐԳ
11։00 Փառատոնի մեկնարկ
11։00 Ազգագրական երգ ու պարի համույթների ելույթներ
13։00 Խաղողի ճզման արարողություն և փառատոնի պաշտոնական բացում
13։30 Շուրջպար
13։30 — 17։00 Երաժշտական խմբերի, անհատ կատարողների,
պարային համույթների ելույթներ
17։00 Փառատոնի ավարտ
Փառատոնը բաղկացած է տարբեր գոտիներից ՝
• Տնայնական Գինիների գոտի, որտեղ տեղի և հարակից շրջանների բնակիչները կներկայացնեն իրենց գինիները,
ինչպես նաև ազգային կերակրատեսակները։ Կլինեն նաև տարբեր հուշանվերներ գյուղի ողջ երկայնքով։
• Արտադրական Գինու և Սննդի գոտի – այստեղ հայ գինոգործները կներկայացնեն շուրջ 100 տեսակի գինիներ,
ռեստորանները կառաջարկենհայկականև միջազգայինխոհանոցի լավագույն ուտեստները,
պանրագործների տաղավարներում ներկայացված կլինի պանիրների լայն տեսականի:
• Երաժշտականև պարային հատված, որտեղ հյուրերը կծանոթանան հայ ազգային երգ ու պարին։
Տուրի շրջանակներում կայցելենք՝
Խոր Վիրապ
Արենիի Սբ Աստվածածին եկեղեցի
Հ.Գ. Փառատոնի մուտքն անվճար է։ «Արենի» բրենդավորված հուշանվեր-բաժակը վաճառվելու է տարածքում 4500 դրամով։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ