Սկիզբ | : | 10.07.17 19:00 |
Ավարտ | : | 10.07.17 21:00 |
Գինը՝ | Անվճար |
Շրջայցը Երևանի տեսարժան վայրերով կմեկնարկենք Սախարովի հրապարակից։
Այնուհետև կայցելենք Հանրապետության Հրապարակ` մայրաքաղաքի սիրտը, որն իրավամբ
կարող է դասվել աշխարհի շքեղ հրապարակների շարքին։ Ի դեպ հենց այստեղ է, որ տեղադրվել է
Խորհրդային Միության առաջին երգող շատրվանը։ Ճանապարհը կշարունակենք Հյուսիսային
պողոտայով դեպի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն։
Ի դեպ երբևէ մտածել էք` ինչի՞ են հարակից ավազանն անվանել Կարապի լիճ։ Ճանապարհը
կշարունակենք դեպի Կասկադ` մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը։ Բարձրանալով վեր`
կշարժվենք դեպի Հաղթանակ զբոսայգի, որը տեղացիներն անվանում են Մոնումենտ։ Կայցելենք Մայր
Հայաստան հուշարձան` իմանալու թե ինչպես տապալեցին Խորհրդային Միությունում Ստալինի
ամենամեծ արձանը և թե ինչպես փոխեցին այն Մայր Հայաստանի արձանով։ Ճանապարհին կլսեք
ամենատարբեր պատմությունները մայրաքաղաք Երևանի մասին։ Եվ իհարկե երեկոյան, եթե Արարատը
լինի հաճո, ապա ականատես կլինեք ամենագեղեցիկ տեսարանին` Երևանի համայնապատկերը
Արարատի ֆոնին։
Շրջայցը կիրականացվի ոտքով:
Դե ինչ, սիրով սպասում ենք ձեզ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
գիդի ծառայություն
Մեկնարկի վայր - Սախարովի հրապարակ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ