wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      4-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՊԱՐՍԿԱՀԱՅԱՍՏԱՆ

      Սկիզբ: 03.10.19 01:00
      Ավարտ: 06.10.19 23:00
      Գինը՝ 79.000AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR-ը նախաձեռնել է քառօրյա բացառիկ ճանապարհորդություն դեպի Հյուսիսային Իրան կամ Պարսկահայաստան,

      որի ընթացքում Ձեզ սպասվում են այցելություն բազմաթիվ տեսարժան վայրեր` բնական և պատմական նշանավոր հուշարձաններ:Ձեզ ենք ներկայացնում 4-օրյա ճանապարհորդության երթուղին.Օր 1. Երևան-Մակու (625 կմ)

      Երևանից շարժվում ենք երեկոյան ժամը 12:00-ին և գիշերը անցկացնում ենք ճանապարհին` միկրոավտոբուսի մեջ: Ագարակի անցակետում կլինենք առավոտյան ժամը 8:00-ին: Հատելով հայ-իրանական սահմանը` կայցելենք պարսից շահի թագաժառանգ Աբբաս-Միրզայի կողմից Քորդաշթ գյուղում կառուցված շահական բաղնիքում և Քորդաշթի ամրոցում: Այնուհետև Արաքս գետի երկայնքով և Նախիջևանի սահմանով կշարժվենք դեպի հյուսիս-արևմուտք և կայցելենք «Ասյաբե Խարաբե» գեղատեսիլ ջրվեժ, որից հետո կհասնենք Ջուղա (Ջուլֆա) քաղաք մոտ, Արաքսի ափին, վերակառուցված հայազգի Խոջա Նազարի քարավանատուն ու Հովվի եկեղեցի, որտեղից երևում է Հին Ջուղայի երբեմնի հռչակավոր խաչքարադաշտի տեղը (ադրբեջանական իշխաննությունների կողմից 2005թ. ոչնչացվել են), որից հետո կուղևորվենք դեպի իր հիասքանչ ճարտարապետությամբ հայտնի Ս. Ստեփանոս Նախավկայի վանք (Մաղարդավանք), որը գտնվում է Արաքս գետի մոտ` գեղեցիկ կիրճում` Մաղարդա լեռան լանջին: Այն համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ: Կճաշենք Ս. Ստեփանոս վանքի հացատանը, որը հաճելի միջավայր է, այնուհետև կմեկնենք դեպի Տղմուտ և Արաքս գետերի միախառնման վայրը, որն իրենից հետաքրքիր տեսարան է ներկայացնում: Այստեղ են գտնվում Դարաշամբ գյուղի ավերակներն ու Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի հյուսիս-արևմուտք և Մասիսի փեշերով կհասնենք Մակու հինավուրց քաղաքը` Զանգմար գետի ափին: Կընթրենք քաղաքի ռեստորանում: Գիշերակացը` Մակու քաղաքի հյուրանոցում:
      Օր 2. Մակու-Ուրմիա (390 կմ)

      Առավոտյան` նախաճաշելուց հետո կայցելենք Մակու քաղաքի տեսարժան վայրերը` Մակուի ամրոցը, հնգաչք կամուրջը: Մակվից կշարժվենք դեպի հայ ճարտարապետության գոհարներից մեկը հանդիսացող Ս. Թադեի վանքը, որը նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում կարգադրել էր կառուցել այս վանքն ի հիշատակ Թադեոս Առաքյալի մարտիրոսության: Այժմ այս շքեղ վանքում ամեն ամառ հավաքվում են հազարավոր ուխտագնացներ: Վանքի մոտ կան մի քանի մատուռներ, որտեղ ըստ ավանդության թաղված է նաև Սուրբ Սանդուխտ կույսը: Ճաշելուց հետո Ս. Թադեի վանքից կուղևորվենք դեպի Խոյ` պատմական Պարսկահայք նահանգի Հեր գավառը: Ճանապարհին կանցնենք Ավարայրի դաշտով և կուղևորվենք Խոյ (Հեր) քաղաք, ուր գտնվում է Ս. Սարգիս եկեղեցին (որը այժմ թանգարան է դարձել): Խոյում է գտնվում նաև 13-րդ դարի Իրանի մեծ բանաստեղծ և սուֆի Շամս Թավրիզիի դամբարանը, որը կարող ենք այցելել ցանկության դեպքում: Խոյում կայցելենք նաև հին քաղաքի մուտքը հանդիսացող «Խոյի դարպաս» կոչված վայրը: Խոյից կշարժվենք դեպի Սալմաստ, որը հանդիսանում էր պատմական Պարսկահայք նահանգի Զարևանդ գավառի կենտրոնը: Ապա կայցելենք Փայաջուկ գյուղ` Րաֆֆու ծննդավայր: Սալմաստ քաղաքի մոտ են գտնվում նաև հայկական Հաֆտ Վան և Մահլամ գյուղերը, որտեղ կան եկեղեցիներ և ապրում են փոքրաթիվ հայեր (ժամանակ ունենալու դեպքում կայցելենք նաև այդ գյուղեր): Գիշերակացը նախատեսվում է Ուրմիա քաղաքում, որը հանդիսանում է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի կենտրոնը:
      Օր 3. Ուրմիա-Թավրիզ (175 կմ)

      Ուրմիա քաղաքի հյուրանոցում նախաճաշելուց հետո կտեսնենք Ուրմիայի Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցին և նրա հարևանությամբ գտնվող կաթոլիկ ասորական եկեղեցին: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Թավրիզ, որը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է համարվում: Դուրս գալով Ուրմիայից` կանցնենք Ուրմիա (Կապուտան) լճի վրա վերջերս կառուցված կամրջով: Ուրմիա լիճը անհոսք աղի լիճ է և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի և Մերձավոր Արևելքի ամենամեծ լիճը։ Այն այժմ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոսֆերային արգելոց: Ուրմիայի ժայռոտ կղզիները թաքստոց են հանդիսանում ֆլամինգոների, այլ հազվագյուտ թռչունների, վայրի այծերի և եղջերուների համար: Ցանկացողները կարող են լողալ այս յուրահատուկ լճի աղի ջրերում: Ճանապարհին նախատեսվում է այցելություն իր տեսակի մեջ եզակի Քանդովան գյուղը, որտեղ պահպանվել են հնագույն վիմափոր կացարաններ, և մինչ օրս էլ ապրում են մարդիկ իրենց հնավանդ նիստ ու կացով: Ճաշից հետո կմեկնենք Թավրիզ (Թավրեշ): Որոշ պատմիչներ վկայում են, որ այս քաղաքը հիմնադրել է Խոսրով Արշակունի թագավորը մ.թ. 220 թվականին կամ հիմնադրել են Սասանյանները 3-4-րդ դարերում: Այժմ Թավրիզը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որն իր մեծությամբ չորրորդն է Իրանում, և մի ժամանակ եղել է մայրաքաղաք: Որոշ հնագետներ պնդում են, թե Եդեմի այգին գտնվում էր հենց այստեղ` Թավրիզի մերձակայքում: Թավրիզում կայցելենք Ս. Մարիամ հայկական եկեղեցին, որի մասին հիշատակել է Մարկո Պոլոն, Ս. Սարգիս հայկական եկեղեցին և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Գիշերակացը` Թավրիզի հյուրանոցում:Օր 4. Թավրիզ-Երևան (580 կմ)

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կտեսնենք քաղաքի կարևոր տեսարժան վայրերը` հրաշագեղ Երկնագույն մզկիթը` իր դարաշրջանի ամենափառահեղ շինություններից մեկը: Կտեսնենք Թավրիզ քաղաքի խորհրդանիշը` Արգ-ե Թավրիզ-ը` 14-րդ դարի միջնաբերդի մի մասը: Կշրջենք գեղեցիկ Թավրիզյան շուկայում (բազար), որը ժամանակին եղել է ամենամեծ և ամենագեղեցիկ շուկան Մերձավոր Արևելքում, կայցելենք նաև Էլ Գոլի զբոսայգի: Այնուհետև կուղևորվենք դեպի հայ-իրանական սահման, որն անցնելուց հետո կայցելենք Մեղրու բերդ և Մեղրիի Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցի: Ուշ երեկոյան կհասնենք Երևան:

      Ուրմիա լիճ Թավրիզ Սբ. Թադեի վանք Արաքս գետ Մաղարդավանք Սբ. Թադեի վանք Ասիաբ խարաբե ջրվեժ Սբ. Թադեի վանք Մաղարդավանք Մաղարդավանք Ջուլֆա Թավրիզ Մակու Մակու Թավրիզ Թավրիզ Խաչքար Ջուղայում

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. տրանսպորտի ծառայություն

      2. ուղեկցորդ-գիդի ծառայություն

      3. գիշերակաց

      4. 2-անգամյա սնունդ

      5. թանգարանային մուտքի տոմսեր

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      Ներբեռնել տուրի PDF տարբերակը

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ