Սկիզբ | : | 01.10.23 07:00 |
Ավարտ | : | 01.10.23 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD |
Այս անգամ տուրի շրջանակներում կուղևորվենք Վերնաշեն գյուղ, որտեղից հնարավորություն
կունենանք քայլարշավով հասնելու մինչև Սպիտակավորի վանք։
Քառակողմ անդնդախոր կիրճերով շրջապատված վանական այս համալիրի շենքերը
կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն
կոչելու «Սպիտակավոր»։ Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ,
հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։
1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը, որի վրա գրված է․
«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»,
իսկ ներքևում, ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․
«Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրև կենդանի սուր»։
Փաստորեն, բացի իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից,
եկեղեցին հայտնի է նաև որպես «Նժդեհյան ուխտատեղի»։
Սպիտակավորից ոտքով կբարձրանանք Պռոշ իշխանի բերդ (Պռոշաբերդ կամ Բոլորաբերդ):
Բերդը 13-րդ դարի կառույց է և այնտեղ հասնելու համար պահանջվում է կտրուկ վերելքի հաղթահարում:
Բերդը եղել է իշխանանիստ, պահպանվել են պարիսպն ու բուրգերը,
Պռոշյան իշխանների պալատը և բերդի մյուս շինությունները ավերվել են:
Պշոռաբերդի մասին այն ակնարկը, թե դեպի Բերդ տանող ճանապարհին ժայռի վրա
երևում են Սասունցի Դավթի ձիու ոտնահետքերը:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ սա ուխտագնացություն է, և մեզ սպասվում է մոտ 16 կմ երկարությամբ,
միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով,
տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ