Գառնի, Գեղարդ, Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե)
ԿարծիքներՏևողություն 6-7 ժամ։ Գառնու տաճարը, որը զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի պատմաճարտարապետական հուշարձաններից է, գտնվում է Կոտայքի մարզում։ Այն հեթանոսական շրջանից Հայաստանում պահպանված միակ կառույցն է՝ նվիրված Միհր աստծուն։ Այնուհետև կայցելենք Գեղարդի վանք (Այրիվանք), որտեղ ըստ ավանդության XIII դարից այստեղ է պահվել այն նիզակը, որով խոցվել է Քրիստոսին։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր սիրտն է, որտեղ գտնվում են երեք հոյակապ եկեղեցիներ։ Զվարթնոց տաճարը 7-րդ դարի ավերակ է, որը համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոց։
Ներառված է