wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԻՐԱՆ

      07․06 - 14․07
      Գինը՝780 $-ին համարժեք AMD *

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ՆԿԱՐԱԳԻՐ

      Իրան + Քիշ + Շիրազ

       


      Օր 1


      Երևանից առավոտյան ինքնաթիռով ուղիղ չվերթով թռնում ենք Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայան/1 ու կես ժամ/, և մինչև Թեհրան-Քիշ կղզի թռիչքը, կայցելենք Գոլեսթան թագավորական պալատ և Ազադի աշտարակ։ Թեհրանից ինքնաթիռով կուղևորվենք Քիշ ու կտեղավորվենք կղզու կենտրոնում գտնվող Քիշ միջազգային 5* հյուրանոցում (ծովափից հեռու է 200 մետր)։ Քիշը համարվում է Իրանի ամենազարգացած ու ամենաշքեղ ծովային տուրիզմի կենտրոնը։ Երեկոյան կշրջենք Քիշի լուսավոր ու գեղեցիկ փողոցներում, կքայլենք Պարսից ծոցի ափամերձ ավազների վրայով։

       


      Օր 2


      Առավոտյան նավով կլողանք Պարսից ծոցի փիրուզագույն ու պարզ ջրերում, որից հետո մինչև երեկո ազատ ժամանակ կունենանք ինքնուրույն կազմակերպելու մեր հանգիստը ծովափին։ Երեկոյան ընթրելուց հետո կկատարենք գնումներ Քիշի առևտրի կենտրոններում։


      Օր 3


      Նախաճաշից հետո կմեկնենք Քիշ կղզու արևելյան զարմանահրաշ ափը, որտեղ կտեսնենք Հունական խորտակված նավը, ցանկացողները կարող են անապատային ուղտ քշել։ Այս ափում շատ գեղեցիկ լուսանկարներ են ստացվում։ Այնուհետև կայցելենք ստորգետնյա Քիշ քաղաք, որն իր մեծությամբ ու կատարված վիթխարի աշխատանքով մեծ տպավորություններ ու ազդեցություն կթողնի ձեր վրա։ Կվերադառնանք մեր հյուրանոցը, որից հետո ազատ ժամանակ կունենաք ծովափին ձեր հանգիստը կազմակերպելու համար։


      Օր 4


      Առավոտյան նախաճաշելուց հետո կգնանք Քիշի միջազգային օդանավակայան, որտեղից էլ կթռնենք դեպի վարդաստանների ու պոետների քաղաք Շիրազ։ Մեր իրերը կտեղավորենք Շիրազ Փարս միջազգային 4* հյուրանոցում և կայցելենք գույնզգույն ապակիներ ունեցող պատուհաններով զարդարված Նասիր օլ-Մոլք մզկիթ, միջնադարյան հայտնի պոետներ Սաադիի և Հաֆեզի դամբարաններ, ուրույն ճարտարապետություն ունեցող Վաքիլ մզկիթ ու շուկա, Քյարիմ խան Զենդի պալատական համալիր և Շահ Չերաղ մզկիթ։ Երեկոյան կընթրենք Շիրազի Շափուրի պալատական համալիրում, որը վերափոխվել է ավանդական ռեստորանի։ Ընթրելուց հետո կզբոսնենք Շիրազի պատմական թաղամասերով ու դարձյալ կգիշերենք մեր հյուրանոցում։


      Օր 5


      Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո Շիրազ քաղաքից դուրս կգանք և մեկ ժամ անց կհասնենք Աքեմենյան տերության շքեղագույն մայրաքաղաք Պերսեպոլիսի պալատական համալիր, որը վայելելուց հետո կայցելենք նաև Պերսեպոլիսի մոտակայքում գտնվող պատմական Նաղշե Ռոսթամում գտնվող Աքեմենյան արքաների ժայռափոր դամբարաններ։ Նաղշե Ռոսթամում կտեսնենք նաև Սասանյան դարաշրջանի բազմաթիվ ժայռաքանդակներ և Զրադաշտի խորանարդը /Քաբայե Զարթոշթը/։ Մենք կշարժվենք Սպահան քաղաքի ուղղությամբ և ճանապարհին կանգառ կունենանք Պասարգադում, որտեղ էլ գտնվում են Աքեմենյան կայսրության հիմնադիր Կյուրոս Մեծի դամբարանը և կիսավեր պալատները, որից մեր հաջորդ կանգառը կլինի Իրանի մշակութային մայրաքաղաք Սպահան քաղաքում։ Մեր իրերը կտեղավորենք Սպահանի Սաֆավի հոթելում և դուրս կգանք հյուրանոցից ու Հին Սպահանի կենտրոնով հոսող Զայանդեռուդ գետի վրա կառուցված Սիոսեփոլ և Խաջու կամուրջների վրայով անցնելուց հետո կայցելենք Սպահանի Նոր Ջուղա հայկական թաղամաս։


      Օր 6


      Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո կայցելենք աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկը՝ Նաղշ-է Ջահան հրապարակը, որը իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից և համաշխարհային ճանաչում ունի։ Այստեղ են գտնվում Սեֆյան շահ Աբբասի օրոք կառուցված /17-րդ դար/ Ալի Ղափու թագավորական պալատը, շատ հայտնի Շեյխ Լոթֆօլլահ և Էմամ մզկիթները, և, վերջապես, հանրահայտ Սպահանի պատմական շուկան։ Այնուհետև կայցելենք Սուրբ Ամենափրկիչ Վանք, որի եկեղեցու որմնանկարները հայկական որմնանկարչության մեջ յուրօրինակ ու անկրկնելի են։ Վանքում գտնվում է Մատենադարան ու Թանգարան, որտեղ կտեսնենք Խաչատուր Կեսարացու կողմից հիմնադրված Իրանի առաջին տպագրատան վկայություններ և Նոր Ջուղայի հայ համայնքի կյանքի մասին պատմող բազմաթիվ փաստեր ու մշակութային մեծ արժեք ներկայացնող իրեր։ Հայկական թաղամասում շրջելիս կլինենք նաև Սուրբ Բեթղեհեմի տաճարում։ Այնուհետև կգնանք Սեֆյանների մեկ ուրիշ նշանավոր պալատական համալիր՝ Չեհել սոթուն /Քառասուն սյունանի/ պալատ, որն հայտնի է փայտարվեստի իր գլուխգործոցներով ու պատմական թեմաներով կատարված նախշազարդ որմնանկարներով։ Սպահան քաղաքին հրաժեշտ կտանք ու կուղևորվենք Իրանի աշխարհահռչակ գորգագործության կենտրոն Քաշան քաղաք, որտեղի Նեգարեսթան հյուրանոցում էլ կգիշերենք։


      Օր 7


      Նախաճաշելուց հետո Քաշանում կայցելենք Ֆին այգի ու բաղնիք, ինչպես նաև Աղա բոզորգ /Մեծ պարոն/ պատմական դպրոց ու մզկիթ, գորգերի մեծ շուկա։ Քաշանից կուղևորվենք դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայան, որտեղից էլ ուղիղ թռիչքով կվերադառնանք քաղաքամայր Երևան։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Ինքնաթիռ Երևան-Թեհրան-Երևան
      • Ինքնաթիռ Թեհրան – Քիշ
      • Ինքնաթիռ Քիշ - Շիրազ
      • Հյուրանոցի կացություն (4*) նախաճաշով
      • Էքսկուրսիաներ նշված քաղաքներում հայախոս զբոսավարի ուղեկցությամբ
      • Մուտքավճարներ
      • Տրանսպորտային ծառայություն ամբողջ տուրի ընթացքում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      ԿԱՐԵՎՈՐ Է

      Քիշ կղզի Սուրբ Ամենափրկիչ վանք Սբ․Ամենափրկիչ վանք Քյարիմ Խան Զենդի ամրոց Պերսեպոլիս Յազդ քաղաք Կյուռոսի դամբարան Նասիր օլ-Մոլք մզկիթ, Շիրազ Սաադի դամբարանը Քիշ կղզի Քիշ կղզի Քիշ կղզի

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ