Իրական գին` 24.000դր — Զեղչված գին` 23.000դր
Սիղնաղին Եվրոպայի փոքրիկ անկյունն է Վրաստանի Կախեթի շրջանում:
Իզուր չէ, որ այն անվանում են նաև ՍԻՐՈ ՔԱՂԱՔ:Քաղաքը յուրահատուկ է իր բնությամբ և ճարտարապետությամբ, որում իրենց ներդրումն ունեն նաև հայերը:
Քաղաքը հայտնի է նաև գինու և ավանդական կարպետների արտադրությամբ:Այսպիսով, 1-ին օրը կայցելենք
Թբիլիսի, կայցելենք Հավլաբար թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը,
Նոր Էջմիածին եկեղեցին, Ծմինդա Սամեբան, Մետեխի եկեղեցին,
Խաղաղության կամուրջը, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն:
Գիշերակացը` Թբիլիսիում2-րդ օրը կայցելենք
Սիղնաղի, կտեսնենք 18-րդ դարում կառուցված Սիղնաղիի բերդապարիսպները, որոնք
ամենամեծն ու ամենաերկարներից են ողջ Վրաստանում (երկարությունը 4.5 կմ), կայցելենք Բոդբեյի մենաստանը, որտեղ
գտնվում է Վրաստանի առաջին առաքյալ Սբ. Նինոյի գերեզմանը, Սբ. Ստեփանոս, Սբ. Գևորգ եկեղեցիները և վերջապես
կքայլենք նեղ ու հետաքրքիր փողոցներով, որոնց յուրահատուկ կոլորիտը կգերի բոլորին:
* Վաճառքը իրականացվում է միայն ՀՀ դրամով: Տուրփաթեթները վաճառվում են նաև ապառիկ տարբերակով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
Խումբը 12 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 5000 դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Չմոռանաք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում