wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ֆոտոշարքի համար Հայաստանի 10 ամենագեղեցիկ վայրերը

      27.04.22

      Վառ ու հետաքրքիր լուսանկարները երկար տարիների ընթացքում ճանապարհորդության հիշողությունները պահելու լավագույն միջոցն են: Հոդվածոիմ կգտնեք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը, որտեղ կարող եք կազմակերպել տպավորիչ ֆոտոշարքեր։

      Ֆոտոշարքի համար Հայաստանի 10 ամենագեղեցիկ վայրերը

      Բոլորի կյանքում ամենապայծառ հիշողություններից են ճամփորդություններն ու ճանապարհորդությունները դեպի նոր երկրներ: Այսօր՝ ժամանակակից տեխնիկայով մենք հնարավորություն ունենք երկար տարիներ պահելու այս հիշողությունները՝ ֆիքսելով ճամփորդությունը լուսանկարի և տեսանյութի միջոցով։ Եվ տպավորիչ կադրեր ստանալու համար, ամենևին պարտադիր չէ պրոֆեսիոնալ լուսանկարիչ լինել: Եթե ​​դուք պլանավորում եք այցելել Հայաստան, ապա անպայման պետք է տուրի ծրագրի շրջանակներում այցելեք 10 լավագույն վայրերից մի քանիսը, որտեղ դուք կարող եք անել տարբերվող լուսանկարներ որոնք կցանկանաք նորից ու նորից դիտել:

      կակաչներ

      Հայաստան

      Արարատի գինու և կոնյակի գործարան

      Սկսենք Հայաստանի մայրաքաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից։ Հայաստանը հիշատակելիս մտքում առաջացող հիմնական ասոցիացիաներից մեկը լավ կոնյակն է: Էքսկուրսիան դեպի հայտնի Արարատ կոմբինատ թույլ կտա համալրել ձեր արխիվը ոչ միայն հետաքրքիր տեղեկություններով, այլև սկզբնական գործարանի շենքի մոտ լուսանկարներով կամ հսկայական տակառների անվերջ շարքերի մոտ, որոնցում «հասունացնում է» լեգենդար խմիչքը։

      Արարատի գինու և կոնյակի գործարան

      Արարատի գինու և կոնյակի գործարան

      Կասկադ

      Կասկադը Երևանի խորհրդանիշներից մեկն է, որը, ընդ որում, ժամանակակից արվեստի թանգարան է բաց երկնքի տակ: Հետաքրքիր նկարներ կստանաք ոչ միայն Կասկադի աստիճանների նեքևում, այլ նաև աստիճանների ցանկացած հատվածում։ Իսկ հասնելով հենց գագաթին, դուք կարող եք լուսանկարներ անել դիտահարթակի վրա «վարդագույն քաղաքը» ետևում։

      Կասկադ

      Կասկադում

      Երգող շատրվաններ և Հյուսիսային պողոտա

      Եթե ​​ցանկանում եք անմոռանալի լուսանկարներ ստանալ երեկոյան մայրաքաղաքում, կարող եք զբոսնել Հյուսիսային պողոտայով։ Այստեղից դուք կարող եք քայլել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տաք եղանակին ամեն երեկո տեղի է ունենում գունեղ «երգող շատրվաններ» ցուցադրությունը: Հավատացած եղեք, այս տեսարանն իսկապես հիացնում է: Եվ հաստատ արժանի է ձեր հիշողություների մեջ ներգրավելու։

      Երգող շատրվաններ

      Հյուսիսային պողոտա

      Կապույտ մզկիթ

      Մայրաքաղաքի մեկ այլ տեսարժան վայր է Կապույտ մզկիթը: Իսլամական մշակույթի հուշարձան՝ իր գեղեցկությամբ եզակի, ինչպես նաև հիանալի վայր յուրօրինակ կադրերի համար:

      Կապույտ մզկիթ

      Կապույտ մզկիթ

      Սևանա լիճ

      Երկրի բնությունը շատ հարուստ է ու բազմազան, իսկ Սևանա լիճն իզուր չի կոչվում իսկական Հայկական գոհար: Նույնիսկ, եթե ձեր ճամփորդությունը չհամընկավ տաք եղանակին, անպայման գնացեք Սևան, և ինքներդ գնահատեք այս վարի ողջ գեղեցկությունը: Ի դեպ, ասում են, լճի ջուրը փոխվում է իր գույը կախված օրվա և տարվա եղանակներից: Այնուամենայնիվ, անկախ դրանից, այնտեղ արված լուսանկարները, անշուշտ, կդառնան ձեր հպարտության աղբյուրը:

      Սևանա լիճ

      Սևանա լիճ

      Հայոց այբուբենի հուշարձան

      Երևանից մոտ կես ժամ հեռավորությամբ գտնվում է Հայկական այբուբենին նվիրված ինքնատիպ հուշարձանը: Փորագրված քարե տառերը՝ մոտավորապես մարդկային հասակով, տպավորիչ տեսք ունen: Հայաստանում արդեն բարի ավանդույթ է դարձել ունենալ գոնե մեկ լուսանկար՝ քո անվան առաջին տառի հետ։ Ինչո՞ւ չավելացնել ձեր լուսանկարների արխիվին ևս մեկ անկրկնելի լուսանկար

      Հայոց այբուբենի հուշարձան 

      Հայոց այբուբենի հուշարձան

      Ջերմուկի ջրվեժներ

      Բալնեոլոգիական առողջարանային քաղաք Ջերմուկ ուղևորությունը կպարգևի ձեզ հսկայական նոր տպավորություններ: Այստեղ դուք կարող եք ոչ միայն համտեսել հանքային ջուր, որը համարվում է բուժիչ և այս, այլև հիանալի լուսանկարներ անել գեղատեսիլ ջրվեժների ֆոնին և անձեռնմխելի բնություն. Ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը «Ջրահարսի վարսերն» է: Այն իր անունը ստացել է յուրահատուկ տեսքի պատճառով, որը հիշեցնում է աղջկա թափվող վարսեր:

      Ջերմուկի ջրվեժներ

      Ջերմուկի ջրվեժներ

      Գառնու տաճար և Գառնու կիրճ

      Գառնու տաճարը Հայաստանի ներկայիս տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Դուք կկարողանաք տպավորիչ նկարներ ունենալ, ոչ միայն տաճարի մոտ, որը հիշեցնում է Հին Հունաստանի տաճարները, այլ նաև տեղի հրաշալի բնության տեսարնի մոտ: «Քարերի սիմֆոնիան» Գառնու կիրճում գտնվող յուրահատուկ տեսք ունեցող ժայռերն են, որտեղ նույնպես կարելի է ստանալ իսկապես հրաշալի կադրեր։

      Գառնու տաճար և Գառնու կիրճ

      Գառնու տաճար և Գառնու կիրճ

      Զորաց քարեր

      Զորաց քարերը, ըստ գիտնականների, ավելի քան հազար տարվա պատմություն ունեն, ըստ որոշ վարկածների այն հնագույն աստղադիտարան է։ Այս արտասովոր մեգալիթյան համալիրը շատ հիշեցնում է բրիտանական Stonehenge-ը: Ցանկանու՞մ եք ճամփորդությունից հետո օրիգինալ և տարբերվող լուսանկարներ ունենալ: Ապա Զորաց քարերը անպայման ներառեք ձեր տուրի ծրագրում։

      Զորաց քարեր

      Զորաց քարեր

      Արարատ լեռը և հայկական տաճարները

      Արարատ լեռան կամ հայկական վանքերի տեսարաններին արված նկարները, թերևս ամենալավը կյանքի կկոճեն հիշողությունները և թույլ կտան նորից զգալ Հայաստանի իսկական ոգին, նույնիս ճանապարհորդությունից շատ տարիներ անց: Դժվար է ասել, թե այս տեսարանին կոնկրետ որտեղից ավելի լավ լուսանկարներ կլինեն, քանի որ, պարզ եղանակին Արարատ լեռը կարելի է տեսնել Երևանի տարբեր հատվածներից։ Իսկ Հայկական վանքերը, որոնք աառանձնանում են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ կարող եք գտնել ինչպես մայրաքաղաքի տարածքում, այնպես էլ Հայաստանի յուրաքանչյուր անկյունում՝ կախված ձեր շրջագայության ծրագրից:

      Արարատ լեռը և հայկական տաճարները

      Արարատ լեռը և հայկական տաճարները

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024