
Միացիր մեր թիմին

Միացիր մեր թիմին
Մարքեթինգի ղեկավար
Դիմելու վերջնաժամկետ
01.03.2025
Աշխատանքի նկարագրություն
ONE WAY Тour ընկերությունը փնտրում է մարքեթինգի բաժնի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ընկերությունում մարքեթինգային ողջ պրոցեսների համար:
Պարտականություններ
• Մարքեթինգային տարեկան և եռամսյակային ռազմավարության մշակում ՝ ընկերության բիզնես նպատակներին հասնելու և ONE WAY ապրանքանիշի տեսանելիությունը բարձրացնելու համար:
• Նոր մարքեթինգային արշավների մշակման համար վաճառքների վերլուծություն, արշավների կազմում, կառավարում, արդյունքների ամփոփում:
• Ընկերության սոցիալական էջերի կոնտենտ պլանի կազմում և վերլուծություն:
• Կոնտենտի ստեղծման աշխատանքների կառավարում:
• Բանակցությունների վարում ինֆլուենսերների հետ:
• Ընկերության բրենդի ճանաչելիութան բարձրացման համար նոր շուկաների վերլուծություն:
• Սոցիալական նախագծերի մշակում, գործընկերների հետ աշխատանք:
• Մարքեթինգային թրենդների, սպառողների վարքագիծի և մրցակիցների վերլուծություն:
• Ամսական, եռամսյակային հաշվետվությունների կազմում:
Պահանջվող հմտություններ
- Նվազագույնը 4 տարվա փորձ թվային մարքեթինգի ոլորտում,
· Տեխնիկական հմտություններ, ներառյալ SEO, Google Analytics, Google Search Console,
· Գովազդային գործիքների իմացություն՝ Google Ads, Yandex Ads, Ads Manager,
· Նախագծերի կառավարման հարթակների իմացություն՝ Asana, Trello
· Շուկայի միտումների, սպառողների վարքագծի և մրցակիցների գործունեության խորը իմացություն,
Լեզուների իմացություն
- հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի, որպես առավելություն)
Այլ հմտություններ
• Անալիտիկ մտածելակերպ և կառավարման հմտություններ,
• Գերազանց բանակցային և հաղորդակցման հմտություններ ,
• Ստեղծարար մոտեցում ,
• Խնդիրները լուծելու կարողություն,
• Ժամանակի կառավարման հմտություն:
Լրացուցիչ տեղեկություն
Եթե հետաքրքված եք աշխատանքով կարող եք Ձեր ինքնակենսագրությունը ուղարկել [email protected] հասցեին։