Այս տուրի ընթացքում մենք կայցելենք առավել հետաքրքիր մշակութային կոթողները Հայաստանում ՝ աշխարհում առաջին պետական եկեղեցին, միակ հեթանոսական տաճարը, զարմանալի ժամանակակից քարանձավը և անտառներում թաքնված հրաշք վանքերը: Սա լավ հնարավորություն է վայելել Հայաստանի մայրաքաղաքի գույները և ջերմությունը , դեպի Արարատ լեռը բացվող պանորամային տեսարան, ինչպես նաև ծանոթանալ հայկական գինեգործության ավանդույթներին: Եկե՛ք ուսումնասիրենք հայկական մշակույթի թաքնված արահետները միասին։
Ժամանում
Ժամանում Երևան, դիմավորում և տեղափոխում հյուրանոց։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան հաճելի զբոսանք քաղաքի կենտրունում, այտեղ, որտեղ միաձուլված են հինն ու նորը : Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:
Գիշերակաց: Երևան
Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Տաթև- Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Արենի գինուի գործարանի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Կայցելենք Տաթևի վանական համալիր։
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Հին Խնձորեսկ - Քարահունջ - Շաքեի ջրվեժ - Կեչուտի ջրամբար - Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում։ Այց իր անկրկնելի բնությամբ և պատմական մեծ արժեք ներկայացնող հին վայրքարանձավային բնակատեղի՝ Հին Խնձորեսկ։ Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որը աշխարհի հնագույն աստղադիտարան և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Շաքեի ջրվեժը տեսնելուց հետո կմեկնենք Կեչուտի ջրամբար, ապա՝ Ջերմուկ։
Գիշերակաց: Ջերմուկ
Ջերմուկ - Վարդենյաց լեռնանցք (Սելիմ) - Նորատուս - Հայրավանք - Սևան - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը և անկրկնելի բնությունը վայելելուց հետո կմեկնենք Սևանա լիճ։ Այց Վարդենյաց լեռնանցք, Նորատուս, Հայրավանք և Սևանավանք։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Լևոն վարպետի քարանձավ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Կտեսնենք նաև Լևոն վարպետի քարանձավ-թանգարանը, որը ունի 21 մ խորություն և 7 սենյակ։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
inf USD | inf USD | inf USD | inf USD | inf USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում