Կովկասը աշխարհի առավել գեղատեսիլ շրջաններից մեկն է իր յուրահատուկ մշակույթով և ավանդույթներով: Այս ուղևորությունը հնարավորություն է տալիս Ձեզ հանդիպելու տեղացիներին, վայելելու համեղ կերակուր, հիանալու աներևակայելի բազմազան լանդշաֆտների գեղեցկությամբ և զգում լեռների ազատությունը և իշխանությունը։ Դուք կարող եք տեսնել Հայաստանի եւ Վրաստանի առավել ուշագրավ տեսարժան վայրերը։ Զգացեք Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների տարբերությունները և նմանությունները ավանդույթները և սովորույթները:
Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:
Գիշերակաց: Երևան
Շրջայց քաղաքում - Էջմիածին - Զվարթնոց
Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Կառավարության շենքը, Նախակայական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Նախաճաշ հյուրանոցում։ Այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը։ Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Քարերի Սիմֆոնիա- Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Կայցելենք Տաթևի վանական համալիրը։
Գիշերակաց: Գորիս
Գորիս -Հին Խնձորեսկ - Ջերմուկ - Կեչուտ - Սելիմ - Նորատուս - Սևան - Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։ Գորիսին շատ մոտ է գտնվում Հին Խնձորեսկ քարանձավային բնակատեղին, որը հայտնի իր քարանձավներով, ճոճվող կամուրջով և գեղատեսիկ կիրճով։ Ճանապարհին կայցելենք Ջերմուկ հայտնի հանքային ջրերի քաղաք։ Սելիմի լեռնանցքով, որտեղ կտեսնենք Սելիմի քարավանատունը, կհասնենք կապուտաչյա Սևանա լիճ։ Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Կուղևորվենք Դիլիջան։
Գիշերակաց: Դիլիջան
Դիլիջան – Հաղարծին – Սանահին – Հաղպատ – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Հաղարծին վանական համալիր։ Ուղևորվում ենք Լոռու մարզ, որտեղ կայցելենք Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Մեկնում Վրաստան, Թբիլիսի։
Գիշերակաց: Թբիլիսի
Թբիլիսի – Ջվարի – Մցխեթ – Շաթո Մուխրանի – Գորի – Ուփլիսցիխե - Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Ջվարի վանք, Վրաստանում քրիստոնեության հաստատումից հետո սուրբ Նունեն առաջին խաչն այստեղ է հիմնել: Մեկնում Մցխեթա, որ Վրաստանի ամենաառաջին մայրաքաղաքն է եղել: Մցխեթայի երեք գլխավոր կառույցներն են՝ Սվետիցխովելի մայր տաճարը, Սամտավրո վանքն ու Բիբրեսցիխե ամրոցը: Ուղևորություն դեպի Գորի քաղաք, որը հայտնի է իր ամրոցով, Գորիսջվարի վանքով և Ստալինի թանգարանով: Գորիից մեկնում Ուփլիսցիխե ժայռափոր քաղաք: Վերադարձ Թբիլիսի։
Գիշերակաց: Թբիլիսի
Թբիլիսի - Շրջայց քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Սամեբա Մայր Տաճար, Մետեխի եկեղեցի, Նարիկալա ամրոց, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հին Թբիլիսի, Խաղաղության կամուրջ։ Ընթրիք, վերադարձ հյուրանոց։
Գիշերակաց: Թբիլիսի
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում Թբիլիսիիի օդանավակայան։
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
1.290 USD | 1.165 USD | 1.090 USD | 1.040 USD | 956 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում