Եթե դուք ուզում եք սիրահարվել Հայաստանին առաջին հայացքից և բացահայտել արևային երկրի գաղտնիքները, ապա այս զբոսաշրջային փաթեթը Ձեզ համար է ։ Այս ուղևորությունը ներառում է Հայաստանի առավել հայտնի զբոսաշրջային և տեսարժան վայրերը: Շրջագայության ընթացքում Դուք կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանը և խոհանոցին: Սա լավ հնարավորություն է ճանապարհորդել ժամանակի մեջ, վերադառնալ հեթանոսության դարաշրջան, ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ։
Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգային մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնում. Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:
Գիշերակաց: Երևան
Շրջայց քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության Հրապարակը, Կառավարության շենքը, օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Նախագահական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Վերադարձ հյուրանոց։
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Հրաշք քարանձավ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի Կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական հացի՝ լավաշի թխելու արարողությանը։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Կտեսնենք նաև Հրաշք քարանձավ-թանգարանը, որն ունի 21 մ խորություն և 7 սենյակ։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Երևան - Սարդարապատ - Էջմիածին - Զվարթնոց - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Այց դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Կմեկնենք Էջմիածին, կայցելենք Էջմիածնի Մայր տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոցի տաճարը։
Գիշերակաց: Երևան
Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Հին Խնձորեսկ - Տաթև - Քարահունջ - Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում։ Կմեկնենք անկրկնելի բնությամբ և պատմական մեծ արժեք ներկայացնող հին քարանձավային բնակատեղի ՝ Հին Խնձորեսկ։ Այց դեպի Տաթևի վանական համալիր, ուր կբարձրանանք Տաթևեր ճոպանուղիով։ Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որը աշխարհի հնագույն աստղադիտարան և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող հատուկ տարածք է։ Կմեկնենք Ջերմուկ։
Գիշերակաց: Ջերմուկ
Ջերմուկ - Նորատուս - Հայրավանք - Սևանավանք - Սևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը և անկրկնելի բնությունը վայելելուց հետո կմեկնենք Սևանա լիճ։ Այց Նորատուս, Հայրավանք և Սևանավանք։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Սևան
Սևան - Դիլիջան - Պարզ լիճ
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում ենք Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Դիլիջան առողջարանային քաղաք, որտեղ գտնվում է Դիլիջանի ազգային պարկը։ Պարզ լիճը Ձեզ կկլանի իր գեղեցկությամբ։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երանգով, ու կրում է իր մեջ լիճը շրջապատող սաղարթախիտ անտառի արտացոլանքը:
Գիշերակաց: Դիլիջան
Դիլիջան - Ապագա Ռեզորթ - Ձիավարություն - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Այց Ապագա Ռեզորթ, որտեղ հմուտ մասնագետները կծանոթացնեն Ձեզ ձիավարության հիմունքներին։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
525 USD | 490 USD | 475 USD | 460 USD | 440 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում