ONE WAY TOUR տուրիստական ընկերությունն առաջարկում է Ձեզ անց կացնել ձմեռային արձակուրդը Հայաստանում, վայելել ձյան և երկրի գեղատեսիլ բնության ամբողջ բերկրանքը: Այս շրջայցի ընթացքում կայցելենք միակ հեթանոսական տաճարը, կտեսնենք Կեչառիս վանական համալիրը, ժայռափոր Գեղարդի վանքը և կվայելենք ձմեռային բնության բացառիկ գեղեցկությունը:
Ժամանում- Երևան - Գառնի - Գեղարդ - Ծաղկաձոր
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ):
Գիշերակաց: Ծաղկաձոր
Ծաղկաձոր
Ազատ օր Ծաղկաձորում, որտեղ մարդիկ գնում են ամռանը հեռու լինելու քաղաքի աղմուկից ու տապից, իսկ ձմռանը քաղաքը լի է դահուկորդներով և պարզապես մարդկանցով, ովքեր ցանկանում են հանգստանալ և վայելել ձյունն ու բնության գեղեցիկ պատկերը:
Գիշերակաց: Ծաղկաձոր
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
2 անձ | 4 անձ | 6 անձ |
---|---|---|
269 USD | 195 USD | 170 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում