Մենք առաջարկում ենք բյուջետային տուր- փաթեթ։ Տուր — փաթեթի շրջանակներում կծանոթանաք հայկական մշակույթին, ճարտարապետությանը, կայցելեք երկրի ամենահայտնի տեսարժան վայրերը. միակ պահպանված հեթանոսական տաճարը, իր կառուցվածքով եզակի երկհարկ վանական համալիրը…
Ժամանում
Դիմավորում օդանավակայանում:
Գիշերակաց: Երևան
Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան
Նախաճաշ: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հետ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան
Նախաճաշ: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Վերադարձ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Նորավանք -Արենի - Երևան
Նախաճաշ: Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Մեր հաջորդ կանգառը կլինի Նորավանք վանական համալիրը (13-րդ դար), որ եզակի է իր կառուցվածքով՝ համալիրի գլխավոր եկեղեցին ՝ Ս.Աստվածածինը, երկհարկ է: Երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Վանական համալիրից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճը: Կայցելենք Արենի, ուր կհամտեսենք հայկական գինին: Վերադարձ Երևան:
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ: Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
2 անձ | 4 անձ | 6 անձ |
---|---|---|
186 USD | 114 USD | 81 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում