wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՄԱՐՏԻ 8-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2024

      5 օր/ 4 գիշեր
      Գինը՝ սկսած 88 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է բյուջետային տուր- փաթեթ, որի արժեքները նշված են անձի հաշվարկով։ Տուր փաթեթի շրջանակներում հմուտ էքսկուրսավարի ուղեկցությամբ կայցելենք Հայաստանի երեք սրբավայրերից մեկը, միակ հեթանոսական տաճարը, Հայաստանի ու Կովկասյան տարածաշրջանի և Եվրասիայի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը:

      Ժամանում

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևանի կենտրոն:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Քարերի Սիմֆոնիա - Գեղարդ - Երևան

      Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, Քարերի Սիմֆոնիա: Կանգառ Չարենցի կամարի մոտ: Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Սևան (Սևանավանք) - Ծաղկաձոր - Երևան

      Ուղևորվում ենք Սևանա լճին ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Մեր հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ): Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Երևան

      Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Վերադարձ Երևան: 

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Ճանապարհում դեպի Զվարթնոց օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      •  Օդանավակայանի երկկողմանի տրանսֆեր
      •  Տրանսպորտային ծախսերը
      •  Զբոսավարի ծառայությունը
      •  Լավաշի թխում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Կեցություն
      • Տեղափոխում Հայաստան
      • Մուտքի տոմսեր
      • Ապահովագրություն
      • Սնունդ

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: Հնարավոր է գնային փոփոխություն:
      • Գիշերակացի կազմակերպումն ըստ ցանկության:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ