wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      “ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2022” ՏՈՒՐ

      7 օր / 6 գիշեր
      Գինը՝ սկսած 300 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Առաջարկում ենք նշել Ամանորը, վայելել ձմեռային գեղեցիկ բնապատկերն ու հետազոտել Հայաստանի մշակութային գանձերը ONE WAY TOUR տուրիստական գործակալության հետ։ Այս շրջայցի ընթացքում մենք կայցելենք աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկը, տարածաշրջանում ամբողջությամբ պահպանված միակ հեթանոսական տաճարը, կտեսնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում գրանցված ժայռափոր վանքը և կվայելենք հայ ազգի հյուրասիրությունը:

      Ժամանում - Երևան - շրջայց Երևանում

      Հանդիպում օդանավակայանում, Տեղափոխում հյուրանոց, գրանցում։ Հանգիստ հյուրանոցում։
      Զբոսանք Երևանում։ Երթուղին սկսվում է  Հանրապետության հրապարակից՝ Երևանի սրտից: Այցելություն գեղատեսիլ Աբովյան փողոց, որտեղ տեղակայված են ավանդական ճարտարապետական ​​ոճով ամենագեղեցիկ ցածրահարկ շենքերը:
      Կարապի լիճ, որը ճշգրտորեն կրկնում է Սևանա լճի ուրվագիծը. Օպերայի և բալետի թատրոնի շենք։ Կասկադ Համալիր։ Վերադարձ հյուրանոց։

      Գիշերակաց: Երևան

      Ազատ օր Երևանում - Ամանոր

      Ազատ ժամանակ Երևանում: Ըստ ցանկության` մասնակցություն տոնական գալա ընթրիքի Երևանում:

      Գիշերակաց: Երևան

      Ազատ օր Երևանում

      Ազատ օր Երևանում

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Արենի գինու գործարան - Նորավանք - Թռչունների քարանձավ - Երևան

      Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապի վանք։ Վանքը հայտնի է իր գեղեցիկ տեսարանով դեպի բիբլիական Արարատ լեռը, որի գագաթին, ըստ ավանդության, կանգ է առել Նոյան տապանը։

      Հաջորդ տեղը Արենի գյուղն է՝ Հայաստանի գինեգործության կենտրոններից մեկը։ Այցելություն Արենիի գինեգործարան, որը հիացնում է իր նկուղներով, խաղողի դաշտերով և ջերմ մթնոլորտով: Այս գործարանում դուք կարող եք համտեսել մի քանի տեսակի գինիներ և զգալ իսկական հայկական գինու համը։ 

      Այցելություն Արենի 1 քարանձավ, որտեղ գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին գինեգործարանը, որը 6500 տարեկան է։

      Ավելի ուշ կուղևորվենք դեպի Նորավանք՝ 13-րդ դարի հայկական վանք, որը գտնվում է Ամաղու կիրճում։ Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Երեւան - Էջմիածին - Զվարթնոց - Երեւան

      Այցելության առաջին կետը Զվարթնոցի տաճարն է, որը 7-րդ դարի հայ ճարտարապետների հմտության արդյունքն է։

      Այնուհետև կայցելենք Էջմիածին քաղաք՝ Հայաստանի հոգևոր կենտրոնը, որտեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը՝ Հայաստանի գլխավոր եկեղեցին։ Էջմիածին քաղաքը և Զվարթնոց տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է չորրորդ դարի սկզբին և աշխարհի հնագույն եկեղեցիներից է։

      Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Երեւան - Սևան - Սևանավանք - Երևան

      Շրջայցի առաջին կետը Հայաստանի ամենամեծ լիճն է՝ Սևանը։ Այն նաև աշխարհի ամենամեծ քաղցրահամ ջրերի բարձրադիր լճերից է և գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա:

      Այցելություն 874 թվականին կառուցված Սևանավանք վանական համալիր։ Համալիրը գտնվում է Սևանի թերակղզում, որը մինչև 1930-ական թվականները կղզի էր։

      Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ, դուրս գալ հյուրանոցից Երևանում:
      Տեղափոխում օդանավակայան, մեկնում։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Օդանավակայան դիմավորում/ ճանապարհում
      • Հյուրանոցի արժեք 3*
      • Տրանսպորտային ծախսեր
      • Հարկեր
      • Նախաճաշեր
      • Ուղեկցող զբոսավարի   ծառայություն
      • Մուտքի տոմսեր

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխում Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքներ
      • Ապահովագրություն
      • Սնունդ
      • Ծաղկաձորի ճոպանուղին

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում (հնարավոր է լինի գնային փոփոխություն):
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության (հնարավոր է լինի գնային փոփոխություն):

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ