Այս 2 օրերի ընթացքում բացահայտելու ենք Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք մարզերի ամենագեղեցիկ վայրերը: Այցելելու ենք ոչ միայն պատմամշակութային, այլև բնական հուշարձանները:
Երևան - Հայրավանք - Սելիմի լեռնանցք - Նորավանք - Շաքիի ջրվեժ - Գորիս
Առաջին կանգառը կլինի Հայրավանքը, որը կառուցվել է 9-րդ դարում և գտնվում է համանուն գյուղում: Հետո Սելիմի լեռնանցքով կշարունակենք մեր ուղևորությունտ շարժվելով դեպի Վայոց ձոր, որտեղ կայցելենք Նորավանքը: Վանական համալիրը կառուցվել է 12-րդ դարում ՝ ճարտարապետ Մոմիկի կողմից: Հետո մենք կուղևորվենք դեպի Սյունիք, որտեղ Դուք հնարավորություն կունենաք տեսնելու Շաքիի ջրվեժը: Օրվա վերջում կուղևորվենք Գորիս՝ գիշերակացն անցկացնելու:
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Խնձորեսկ - Քարահունջ - Տաթևի վանք - Խոր Վիրապ - Երևան
Առաջին կանգառը կլինի Խնձորեսկը: Այն հնագույն քարանձավային քաղաք է, որը նաև հայտնի է իր ճոճվող կամուրջով: Հետո կշարժվենք դեպի Քարահունջ, որը հնագույն աստղադիտարան է և շատերը կարծում են, որ ավելի հին է քան Անգլիական Սթոունհենջ: Հաջորդ կանգառը կլինի Տաթևի վանական համալիրը և ցանկության դեպքում դեպի վանական համալիր կարող եք ուղևորվել աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Մինչ Երևան հասնելը կանգառ կունենաք Խոր Վիրապում, որտեղ երկար տարիներ բանտարկված է եղել հայերի առաջին կաթողիկոսը՝ Գրիգոր Լուսավորիչը:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
1-3 | 4-7 | 8-18 |
---|---|---|
199 USD | 85 USD | 33 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում