wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

      2 օր / 1 գիշեր
      Գինը՝ սկսած 37 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR տուրիստական ընկերությունն առաջարկում է Ձեզ ուղևորություն դեպի Արցախ: Այս երկու օրվա ընթացքում մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Արցախը և բացահայտել Արցախի բնական, ճարտարապետական հուշարձանները: 

      Երևան - Դադիվանք - Գանձասար - Ստեփանակերտ

      Ուղևորության առաջին օրը մենք կայցելենք Դադիվանքը, որը կոչվում է Դադիի անունով, գեղեցիկ Սարսանգի ջրամբար, Ծովին քարը և Ժայռակերտ առյուծը: Կլինենք նաև Վանք գյուղում և կայցելեք Գանձասար վանք՝ իր Մատենադարանով: Այնուհետև կուղևորվենք Ստեփանակերտ, որտեղ կտեսնենք «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը: Գիշերը կանցկացվի Ստեփանակերտում:

      Գիշերակաց: Ստեփանակերտ

      Ստեփանակերտ - Շուշի - Երևան

      Երկրորդ օրը մենք մեկնելու ենք Ստեփանակերտի Կենտրոնական շուկա: Այնուհետև մենք կշարունակենք Շուշիի ամրոց և կտեսնենք հաղթանակի տանկը: Այնուհետև մենք կուղևորվենք դեպի Կատարոտ, և եթե եղանակը լավ լինի, մենք կունենանք փոքրիկ քայլարշավ դեպի Զոնտիկներ: Նախքան Երևան մեկնելը մենք կայցելենք նաև Կանաչ ժամը և Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Տրանսպորտային ծախսերը
      • Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Հյուրանոցի արժեքը 
      • Սնունդ
      • Մուտքի տոմսերը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության (հնարավոր է լինի գնային փոփոխություն):
      • Ցանկության դեպքում կարող ենք իրականացնել տուրն առանց գիդի ծառայության (կլինի գնային փոփոխություն):
      •  

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ