Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել երեք մարզերի`Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի գանձերը :
Գեղարդ - Գառնի - Սևանավանք - Դիլիջան
Մեր շրջայցը կսկսենք Գեղարդի վանք այցելությամբ: Վանական համալիրը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է Հայաստանի ամենահին վանքերից մեկը: Այնուհետև մենք կուղևրվենք Գառնի, որը քրիստոնեության ընդունումից հետո պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հաջորդ կանգառը կլինի Գեղարքունիքի մարզի մարգարիտը` Սևանավանքը: Համալիրն իր անունը ստացել է սև քարից պատրաստած լինելու պատճառով: Դրանից հետո մենք կշարունակենք Դիլիջան, որտեղ հնարավորություն կունենանք օրվա մնացած մասը վայելելու հրաշալի բնությունն ու մաքուր օդը:
Գիշերակաց: Դիլիջան
Հաղարծին - Գոշավանք - Պարզ լիճ - Երևան
Հաջորդ օրը մենք կուսումնասիրենք Տավուշի մարզը: Մենք կայցելենք Գոշավանքի վանք, որն անվանվել է Մխիթար Գոշի անունով և դարեր առաջ եղել է կարևոր մշակութային կենտրոն: Այնուհետև մենք կշարունակենք Հաղարծինի վանք: Համալիրը վերակառուցվել է տարիներ առաջ, և այժմ հիմնականում կառուցված է սպիտակ քարից, բայց վանքի համադրությունը շրջապատող բնության հետ զարմանալի է: Երևան վերադառնալուց առաջ վերջին կանգառը կլինի Պարզ լիճը, որտեղ դուք ազատ ժամանակ կունենաք շրջելու, կամ ցանկության դեպքում նավով զբոսնելու:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
1-3 | 4-7 | 8-18 |
---|---|---|
141 USD | 61 USD | 24 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում