wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԻՆՉ ԱՐԺԵ ՏԵՍՆԵԼ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ ԱՇՆԱՆԸ

      23.08.19

      Ի՞նչ արժե տեսնել Ռիո դե Ժանեյրոում

      Ռիո դե Ժանեյրոն կենսուրախ մարդկանց ինպչես նաև շքեղ փառատոնների քաղաք է: Զբոսաշրջիկների հոսքը դեպի Ռիո դե Ժանեյրո չի դադարում կլոր տարի, իսկ քաղաքը լի է վայրերով որոնք կարելի է այցելել տարվա ցանկացած եղանակի: Ամենածանրաբեռնված սեզոնն այստեղ համարվում է ամանորյա և փառատոնների շրջանները: Այդ շրջանում կտրուկ բարձրանում են ավիատոմսերի, հյուրանոցների և զբոսաշրջության հետ կապված ծառայությունների գները: Ռիոյում աշնան ամսիները չեն տարբերվում այլ քաղաքների գարնան ամիսնրեից, իսկ հոկտեմեբրից նոյեմբերը համարվում են ծովափնյա սեզոնի ամենաշոգ ամսիները:

      Ռիո դե Ժանեյրո

      Ռիո դե Ժանեյրո

       

      Լավագույն ծովափերը

      Ռիո դե Ժանեյրոի ափերը տարածվում են ողջ ծոցի երկայնքով: Հաճախ տեղացիները իրենց աշխատանքայի օրվա ընդմիջումն են անցկանում այստեղ: Աշնան կեսը ծովափնյա հանգստի համար ամենահարմար ժամանակահատվածն է: Ափերը շատ են, սակայն դրանցից ամենահայտնիներն են Իպանեման, Լեբլենը և Կոպակաբանան: Կոպակաբանան պատմական ափ է: Այն տեղացիների սիրելի վայրն է հանգստյան օրերին: Իպանեման համարվում է ամենաէլիտար լողափը: Այստեղ են տեղակայված ամենաշքեղ հյուրանոցները, հայտնի բուտիկները և ռեստորանները, ինչպես նաև ամենաթանկ առանձնատները: Լեբոնը տեղակայված է Իպանեմայից հետո: Այս ափը այդքան էլ ակտիվ չէ և շատ հարմար է երեխաների հետ ընտանեկան հանգստի համար: Եթե դուք ցանկանում եք զբաղվել սերֆինգով ապա Ձեզ հարկավոր են Բարրա-դե-Տիժուկա և Ռեկրեո ափերը: Այստեղ են տեղակայված պրոֆեսիոնալների, ինչպես նաև սկսնակների համար նախատեսված սերֆինգի դպրոցները:

      Ռիո դե Ժանեյրո

      Ռիո դե Ժանեյրո

       

      Թանգարանները և պատմամաշակութային հուշարձանները

      Ընդամենը մեկ այցը չի բավականացնի, որպեսզի տեսնեք քաղաքի բոլոր հուշարձանները: Դրանցից ամենահայտնին Հիսուս Քրիստոսի 38մ բարձրությամբ արձանն է, որը համարվում է քաղաքի սիմվոլը: Բավականին հայտնի է նաև «Сахарная Голова» սարը, որի վերևում կա հսկայական դիտակետ: Տեսարժան վայրերի մեջ հարկավոր է նշել նաև Թագավորական գրադարանը, Իլխա-Ֆիսկալ ամրոցը, Տիրադենտիսի պալատը, Սելարոնայի աստիճանը, Կանդելարիայի եկեղեցին, Սբ. Սեբաստյանի տաճարը, քաղաքային բուսաբանական այգին, Մարականի մարզադաշտը: Ձեզ կարող են հետաքրքրել նաև արվեստի և ժամանակակից արվեստի թանգարանները:

      Հիսուս Քրիստոս

      Ռիո դե Ժանեյրո

       

      Էքկուրսիաներ Ռիո դե Ժանեյրոում

      Ռիոն իրաան տոն-քաղաք է, որի հետ հարկավոր է մոտիկից ծանոթանալ: Այստեղ դուք հեշտությամբ կարող եք գտնել գիդի, որը կխոսի Ձեզ հարմար լեզվով: Դուք կարող եք ուսումնասիրել քաղաքը՝ զբոսնելով կենտրոնում ինպես նաև ծանոթանալ ավելի աղքատ մասերին, որոնք կոչվում են “ֆավելներ”: Կարելի է էքսկուրսիայի գնալ գիդով կամ ծանոթանալ քաղաքին ճոպանուղու միջոցով: Գուրմանները կարող են պատվիրել հատուկ էքսկուսիաներ և ծանոթանալ բրազիլական խոհանոցին:

      Ֆեստիվալ Ռիո դե Ժանեյրոյում

      Բրազիլական խոհանոց

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024