wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՏԻԿԸ: ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱՏԿԻ ՏՈՆԻ ՕՐԵՐԻՆ 2024 Թ.

      20.03.20

      Քրիստոնեական ամենանշանակալի տոներից մեկը հայկական ավանդույթների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղական որոշ սովորույթներ բավական յուրօրինակ են, ուրիշներին (օրինակ՝ ձվերի ներկումը) հետևում են ամբողջ աշխարհի քրիստոնյաները: Զատիկը ամենասիրված գարնանային տոնն է, որը խորհրդանշում է զարրթոնքը և հույսը, և Հայաստանում այն նշում են մայրաքաղաքի և նույնիսկ ամենահեռավոր գյուղի յուրաքանչյուր ընտանիքում: Զատկի տոնի օրը հայերը միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանն է՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

      Հայկական Զատիկը

      Քրիստոս հարյավ ի մեռելոց

       

      Ե՞րբ է 2024 թվականին նշվելու Զատիկը Հայաստանում

      Զատիկի տոնը որոշվում է յուրաքանչյուր տարվա համար, քանի որ այն սերտ կապված է քրիստոնեական այլ տոների և եկեղեցական օրացույցի հետ: Այդ պատճառով յուրաքանչյուր տարի տոնը կարող է նշվել տարբեր ամսաթվերին՝ մարտի վերջից մինչև ապրիլի կեսը ընկած ժամանակահատվածում: Զատիկի տոնին նախորդում է Մեծ Պասը: Զատիկից առաջ վերջին կիրակի օրը նշվում է Ծաղկազարդը (ծաղիկներով զարդարված): Այս տոնը, ինչպես և ուղղափառ եկեղեցում, խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը տունը անպայման պետք է զարդարել ուռենիի ճյուղերով: Ամբողջ տարվա երջանկության խորհրդանիշ են համարվում նաև ուռենու ճյուղերից պատրաստված պսակներ, որոնք կարելի է գտնել ցանկացած եկեղեցում: 2021 թվականին Զատիկի տոնը նշվելու է ապրիլի 4-ին:

      Ծաղկազարդ

      Մեծ Պաս

       

      Ինչպե՞ս է Հայաստանում նշվում Սուրբ Զատիկը

      Սուրբ Զատիկի տոնը հիմնականում հայերը նշում են տանը՝ ընտանիքի և մտերիմների հետ: Տոնի գլխավոր հատկանիշներից մեկը գույնզգույն ձվերն են: Նախկինում ձվերը ընդունված էր ներկել բացառապես միայն կարմիր գույնով, սակայն այսօր կարելի է օգտագործել ծիածանի բոլոր գույները: Այս ավանդույթը շատ են սիրում հատկապես երեխաները: Երեխաները դուրս են գալիս բակ՝ «մենամարտելու»՝ փորձելով իրենց ձվով կոտրել մրցակցի ձուն: Ինչ վերաբերում է տոնական սեղանին, այստեղ անպակաս է չամչով և ձկնով փլավը: Ձվերի հետ մատուցվում է ավանդական լավաշը և մեծ քանակությամբ թարմ կանաչի: Եվ իհարկե, որպես աղանդեր մատուցվում է տոնական անուշաբույր թխվածքը՝ լցոնած չամչով և չրերով: Երեկոյան՝ տոնի նախօրյակին, և ամբողջ հաջորդ օրը եկեղեցիներում անցկացվում են տոնական պատարագներ:

      Ինչպե՞ս է Հայաստանում նշվում Սուրբ Զատիկը

      Ինչպե՞ս է Հայաստանում նշվում Սուրբ Զատիկը

       

      Զատիկային տուրեր դեպի Հայաստան

      Որոշելով Զատկի տոնը անցկացնել Հայաստանում՝ Դուք կարող եք օգտվել մեր հատուկ առաջարկից: Զատիկային հատուկ տուրը ներառում է այցելություն Երևանի և Երևանից դուրս գտնվող տեսարժան վայրեր (Բյուրական, Ամբերդ ամրոց, Խոր Վիրապ վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Դիլիջան, Սևանալիճ, Տաթևի վանք, Էջմիածին և այլն): Դուք կկարողանաք տեսնել , թե ինչպես է նշվում Զատիկի տոնը մայրաքաղաքում և մարզերում, ծանոթանալ այդ տոնի յուրօրինակ և դարեդար եկող ավանդույթներին: Զատիկի տոնը հիանալի հնարավորություն է համատեղելու հանգիստը և ճանաչողական էքսկուրսիաները, որոնք կհաղորդեն ձեզ նոր գիտելիքներ և տպավորություններ:

      Խոր Վիրապ

      Սևան ազգային պարկ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024