Երևանը հանդիսանում է հրաշալի վայր հանգիստը կազմակերպելու համար: Եվ այս փաստը վերաբերվում է հատկապես նրանց, ովքեր պատրաստ են նոր զգացողությունների և ցանկանում են նորանոր գիտելիքներ ձեռք բերել: Երևանը զարմացնում է իր ճարտարապետությամբ, պատամշակութային բազմազան ու բազմատեսակ կոթողներով, ինչպես նաև հյուրընկալությամբ, որի շնորհիվ քեզ տանն ես զգում:


Այս ամենի, ինչպես նաև բարձրորակ սպասարկման և մատչելի գների շնորհիվ զբոսաշրջիկները կկարողանան անմոռանալի հանգիստ անց կացնել Երևանում: Երևանում նմանատիպ հանգիստ կարելի է անց կացնել տարվա ցանկացած եղանակին:


Ամառային հանգիստ Երևանում
Հրաշալի կլիմայական պայմանները կապահովեն զբոսաշրջիկների հաճելի ամառային հանգիստն Երևանում: Անգամ ամռանը, երբ Երևանում զբոսաշրջիկների թիվն զգալիորեն աճում է, գների մատչելիության պահպանումն ուրախացնում է: Այդ իսկ պատճառով Երևանում հանգիստը կազմակերպելը ցանկացած զբոսաշրջիկի գրպանին հարմար կլինի:


Ամառը Երևանում Ձեր հանգիստը կազմակերպելու ամենահարմար եղանակն է դեպի մայրաքաղաքի պատմամշակութային վայրեր հետաքրքիր տուրերին մասնակցելու տեսանկյունից: Զբոսաշրջիները հատկապես գնահատում են երեկոյան Երևանում հանգիստ զբոսնելու փաստը, երբ կարելի է հիանալ երեկոյան Երևանի գեղեցկությամբ, իսկ զբոսանքն ավարտել հաճելի սրճարանում կամ ռեստորանում, որ հասանելի են մինչև ուշ գիշեր: Եվ սա շատ անհատական է, քանի որ Երևանը համարվում է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը:


Երևանում Ձեր հանգստի ընթացքում տրանսպորտային միջոցից օգտվելը ևս իրենից խնդիր չի ներկայացնում, քանի որ մինչև ուշ գիշեր կարելի է օգտվել հասարակական տրանսպորտից: Երևանում ամռանը հանգիստը կազմակերպելու մեկ այլ առավելություն է հանդիսանում մանչելի գներով թարմ և որակյալ մթերքի առկայությունը:
2023 թ ամռանը Երևանում պլանավորվում են մի շարք միջոցառումներ և տոնկատարություններ, ինչպես օրինակ հայերի կողմից շատ սիրված Վարդավառ տոնը, երբ Երևան քաղաքում տիրում է անհոգության և ուրախ տրամադրությունը:
Հանգիստ Երևանում աշնանը
Աշնան ամիսները զբոսաշրջիկների համար ամենահարմարն են Երևանում հանգիստը կազմակերպելու համար: Դա մի հրաշալի եղանակ է, երբ Երևանի տաք օդը դառնում է ավելի մեղմ արևի այլևս ոչ այրող շողերից: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասնում է 25°C, ինչը հնարավորություն է տալիս հաճելի զբոսանքներ իրականացնել Երևանի զբոսայգիներում: Անգամ աշնան վերջին ամիսների քիչ տեղումները խոչընդոտ չեն հանդիսանում Երևանում հետաքրքիր տուր կազմակերպելու համար:


Ձմեռային հանգիստ Երևանում
Ձմռանը Երևանը զարդարում են տոնական լուսավորությունն ու տրամարությունը: Գեղեցիկ զարդարված Երևանը զբոսաշրջիկներին առաջարկում է մի շարք հաճելի և հարմարավետ ռեստորաններ, որտեղ նրանք կկարողնան ոչ միայն հանգստանալ, այլև նոր ծանոթություններ ձեռք բերել և զգալ հայկական հյուրընկալությունը: 2022-2023 թթ դեկտեմբեր — հունվար ամիսներին կտոնվեն մի շարք միջազգային և ազգային տոներ: Ձմռանը Երևանում հանգստի կազմակերպումը բազում հաճելի պահերի, անսահմանափակ գաստրոնոմիկ նորանոր փորձարկումների հնարավորություն է, որ հեշտությամբ կարելի է համադրել հետաքրքիր տուրերով:


Հանգիստ Երևանում գարնանը
Գարնանը մայրաքաղաք Երևանը դիմավորում է զբոսաշրջիներին հիանալի եղանակող, կանաչապատ զբոսայգիներով ու փողոցներով: Ապրիլ ամսից արդեն իսկ եղանակը բավականին տաք է և նպաստավոր երկարատև տուրերի կազմակերպման համար, որոնց շրջանաում կարելի է այցելել Երևանի մի շարք թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ: Մայիս ամսին Երևանում օդի ջերմաստիճանը գրեթե ամառային է: Այդ իսկ պատճառով շատ զբոսաշրջիկներ իրենց հանգիստը Երևանում կազմակերպում են հենց գարնանը:


Տուրերի գներ Երևանում
Ինչպես արդեն բազմիցս նշվեց Երևանում կամակերպված հանգիստը մատչելի է բոլորի համար: 2023 թ նվազագույն գնի սահմանում կարելի է ճանաչողական տուր իրականացնել Երևանում, այցելել հետաքրքիր թանգարաններ և ցուցահանդեսներ: Եվ այդ ամենի հետ մեկտեղ մատչելի գնով ապահովել գիշերակացը և սնունդը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ մատչելի գնով ապահովել գիշերակացը և սնունդը:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: