wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ԿԻՊՐՈՍՈՒՄ 2022

      25.04.18

      Մինչ Երևանում տիրում է գարնանային անկայուն եղանակն իր փոփոխական ամպամածությամբ և քամոտ երեկոներով, Կիպրոսում արդեն սկսվում է իսկական լողափնյա սեզոնը, որը շարունակվում է մինչև խոր աշուն: Օգտվելով մեր տուրիստական գործակալության ծառայություններից՝ կկարողանաք կազմակերպել Ձեր հանգիստը Կիպրոսի լավագույն լողափերից մեկում: Եթե ձեռք բերեք փաթեթները 2021 թվականի մայիսին (մինչև զբոսաշրջության ակտիվ շրջանը), հնարավորություն կունենաք օգտվել ցածր գներից:

      Այյա Նապա վանք

      Ագիոս Լազարոս վանք

       

      Ե՞րբ է ավելի լավ գնալ Կիպրոս

      Կիպրոսի առանձնահատկություններից մեկը մեղմ մերձարևադարձային կլիման է: Ջերմաչափի սյունը հազվադեպ է իջնում +10օC ցածր, նույնիսկ ձմռանը: Կարելի է ասել, որ տուրիստական սեզոնը Կիպրոսում շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում, և սա անհրաժեշտ է հաշվի առնել հանգիստը կազմակերպելիս: Տարվա տարբեր ժամանակներում հասանելի են հանգստի տարբեր տեսակներ: Ձմռանը Կիպրոսը գրկաբաց կընդունի նրանց, ովքեր ցանկանում են այնտեղ անցկացնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Կիպրոսի գարունը հրաշալի ժամանակ է հանգիստը անցկացնելու և ամենուր ծաղկող կիտրոնի ծառերով զմայլվելու համար: Գները այս շրջանում մատչելի են: Ծովափնյա սեզոնը Կիպրոսում սկսվում է մայիսից, երբ ջրի ջերմաստիճանը հասնում է +22-23oC և լողալու համար հաճելի է դառնում: Ամռան երկրորդ կեսը բավականին շոգ է լինում (ցերեկը օդի ջերմաստիճանը + 40օC, ծովի ջրի ջերմաստիճանը մինչև 30oC), մոտավորապես սեպտեմբերի կեսերից ամռան տապը զիջում է, և սկսվում է մեղմ կլիման, որը շարունակվում է մինչև նոյեմբեր:

      Հին Salamis թաղամաս

      Լիմասոլ

       

      Կիպրոսի վիզա

      2020 թվականին Հայաստանից Կիպրոս հանգստի մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներին անհարժեշտ է վիզա: Այս պայմանները գործում են ինչպես կղզու հյուսիսային (թուրքական) մասում, այնպես էլ հարավային (հունական) մասում: Հայաստանից դեպի Կիպրոս Ձեր հանգիստը կազմակերպելիս վիզան ստանալու համար պահանջվող ժամանակը անհրաժեշտ է հաշվի առնել: Մեր տուրիստական գործակալությունը տրամադրում է վիզային հարցերի հետ կապված աջակցություն, իսկ փաթեթների գների մեծ մասը ներառում են վիզայի վճարները:

      Գյուղ Bellapais

      Կիկկոս վանք

       

      Հանգիստ Կիպրոսում, գներ

      Կան ուղեգրեր, որոնց գները ներառում են բոլոր ծառայությունները: Սա հնարավորություն է տալիս ամբողջովին հաճույք ստանալ հանգստից, և բոլոր անհրաժեշտ ծառայությունների համար վճարել միանգամից: Փաթեթների մեծամասնությունը ներառում է ավիատոմսը (ուղիղ չվերթ Երևանից), գիշերակացը հյուրանոցում, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը (ժամանելուն պես, և Երևան վերադառնալիս), նախաճաշ, պարտադիր բժշկական ապահովագրություն և վիզա: Փաթեթի գինը մեկ անձի համար կազմում է €795:

      Քաղաք Kyrenia, Կիպրոս

      Լառնակա

       

      Կիպրոսի հյուրանոցները

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը համագործակցում է Կիպրոսի լավագույն հյուրանոցների հետ (երեքից հինգ աստղ): Ձեզ տրամադրվող ծառայությունների մեջ են մտնում հյուրանոցի հարմարավետ սենյակները, համեղ ու ախորժելի նախաճաշը, լողավազանն ու գերազանց սպասարկումը: Հյուրանոցները գտնվում են ծովի ափին կամ անմիջապես հարևանությամբ:

      Լառնակայի լողափը

      Լեֆկարա

       

      Տուրիստական փաթեթներ 2020 Երևանից

      Մեր տուրիստական գործակալությունը առաջարկում է Հայաստանից դեպի Կիպրոս փաթեթների լայն տեսականի, որոնցից, անկասկած, կգտնեք Ձեզ համար ամենահարմար ուղեգիրը: Դուք կարող եք ընտրել Լարնակայի կամ Լիմասոլի աշխարհահռչակ հանգստավայրերից մեկը: Եթե հետաքրքրված եք ոչ միայն լողափնյա հանգստով, այլ նաև Կիպրոսի պատմական ժառանգությամբ, ապա «Հեքիաթային Կիպրոս» փաթեթը հիանալի տարբերակ Է 2020 թվականին Ձեր հանգիստը Կիպրոսում անցկացնելու համար:

      Կիպրոսը լիարժեք հանգիստ և անմոռանալի տպավորություններ կպարգևի, որոնք կմնան Ձեզ հետ դեռ երկար ժամանակ:

      Սբ. Նիկոլաս վանք

      Պրոտարաս

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2023