Իսրայելը դարերի պատմություն ունեցող երկիր է, որը համարվում է հոգևոր և մշակութային կենտրոն երեք տարբեր կրոնների համար: Այստեղ է գտնվում աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երուսաղեմը, ավելի քան 3500 տարի հնությամբ: Այսօր Երուսաղեմը համարվում է ժամանակակից տուրիզմի կենտրոններից մեկը, որն առաջարկում է կուրորտային և առողջարանային տուրիզմի բազմաթիվ տարբերակներ: 2021 թվականին դեպի Իսրայել ուղևորությունը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու այս զարմանալի երկրի հարուստ պատմության հետ և լիարժեք հանգստանալ Երևանի առօրյա եռուզեռից:
Ե՞րբ է ավելի լավ հանգստանալ Իսրայելում
2021 թվականին Իսրայել հանգստի մեկնելու ժամանակը ընտրելուց անհրաժեշտ է հաշվի առնել Ձեր ուղևորության նպատակը: Էքսկուրսիայի և տեսարժան վայրեր այցելելու համար լավագույն ժամանակը Գարունը և Աշունն են, երբ եղանակը պարզ է և ջերմաստիճանը, համեմատաբար, մեղմ է: Այս շրջանի հետ համընկնում է տուրիստական ամենաակտիվ շրջանը, և գները բավականին բարձր են: Ինչը վերաբերում է ծովափնյա հանգստին, Իսրայելի շատ կուրորտային շրջանները հասանելի են ամբողջ տարվա ընթացքում, և՛ ձմռանը, և՛ ամռանը ուղեգրերի գները զգալիորեն իջնում են:
Իսրայելի վիզա
Իսրայել այցելելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա, այդ պատճառով ուղևորությունը նախատեսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել ժամկետները վիզա ստանալու համար: Մեր տուրիստական գործակալության ծառայությունները ներառում են վիզային աջակցությունը:
Ծովային հանգիստը Իսրայելում
Իսրայելը տրամադրում է տուրիստներին ծովափնյա հանգստի լայն տարբերակներ, քանի որ այստեղ կան տարբեր ծովափնյա շրջաններ: Միջերկրական ծովի ափը ուրախացնում է հյուրերին սպիտակ ծովափերով, որոնք կառուցվել են հանգստի ամենատարբեր ձևերի համար: Միջերկրական շրջանի ամենահայտնի հանգստավայրերից են Թել Ավիվը, Բատ-Յամը, Նետանիան, Գերցլիան:
Մեռյալ ծովը համարվում է իր տեսակի մեջ յուրահատուկ վերականգնողական հանգստավայր, որին կից գործում են թերմալ աղբյուրներ: Ակտիվ հանգստի սիրահարները կարող են այցելել Կարմիր ծովի գլխավոր կուրորտը Էլայը: Հայտնի է նաև քաղցրահամ Գալիլեյան ծովը, որի հետ կապված են բազմաթիվ բիբլեական լեգենդներ: Այստեղ զբոսաշրջիկներին սպասում են ակվապարկերը և բուժիչ բալնեոլոգիական կենտրոնները՝ թերմալ աղբյուրների վրա կառուցված:
Իսրայելի լավագույն հյուրանոցները
Իսրայելը առաջարկում է հյուրանոցների լայն տեսականի, ամենաշքեղ լյուքս համարներից մինչև ընտանեկան հանգստի համար նախատեսված համեստ և հարմարավետ անկյունները: Մեր աշխատակիցները հաճույքով կօգնեն Ձեզ հյուրանոցի ընտրության հարցում, որոնք մաքսիմալ կերպով կհամապատասխանեն Ձեր ցանկություններին և հնարավորություններին: Երուսաղեմում, օրինակ, մեր տուրիստական գործակալությունը առաջարկում է գիշերել Ararat հյուրանոցում, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք, հարմարավետ համարներով և զարգացած ենթահամակարգերով՝ ռեստորան, լողավազան, մարզասրահ, մերսման սրահ և այլն:
Տուրիստական փաթեթների գները
Դեմելով ONE WAY TOUR տուրիստական գործակալությանը, դուք կկարողանաք ձեռք բերել ուղեգրեր դեպի Իսրայել 2021 թվականին ամենամատչելի գներով: Օրինակ, տուրի հետքրքիր տարբերակ է ուղտագնացությունը դեպի Երուսաղեմ: Այն առաջարկում է ոչ միայն լիարժեք հանգիստ, այլ նաև ծանոթացում քրիստոնեական հիմնական սրբավայրերի և այդ քաղաքի հարուստ մշակութային ժառանգությանը: Ուղեգրերը ներառում են ավիատոմսը, գիշերակացը հյուրանոցում, նախաճան ու ընթրիքը, կրոնական ծեսերին մասնակցությունը և տեսարժան վայրերի այցելությունը: Այստեղ ներառված է նաև տրանսֆերը դեպի հյուրանոց և օդանավակայան: Ուղեգրի արժեքը անձի համար մոտավոր կազմում է $830:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: