Ամանորը Վրաստանում 2025, Tribeca 4*
ԿարծիքներՍկիզբ | Ավարտ: 01:00 | 22:00
Տևողություն:5 օր
Տուրի տեսակ :Ժամանցային
Խմբի քանակը:1+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Դիմավորի՜ր Ամանորը Վրաստանում։
ՆԱԽԱՎԱՃԱՌՔ - յուրաքանչյուր անձի համար ցանկացած փաթեթից գործում են հետևյալ զեղչերը՝
մինչև 15.11 | -25.000 դրամ,
16.11-15.12 | -15.000 դրամ
Առանց ուղևորափոխադրման միանալու դեպքում կարող եք ամրագրել հետևյալ ամսաթվերով՝
28.12.2024-01.01.2025
29.12.2024-02.01.2025
30.12.2024-03.01.2025
31.12.2024-04.01.2025
Հյուրանոցը գտնվում է Թբիլիսիի կոլորիտային և հարուստ պատմություն ունեցող՝ Աղմաշենեբելի փողոցում, այն գեղեցիկ է, գունեղ, հագեցած՝ յուրօրինակ շենքերով, բազմաթիվ խանութներով, սրճարաններով, ռեստորաններով, ժամանցային վայրերով: 5 րոպեում հյուրանոցից ոտքով կարելի է հասնել մետրոյի «Մարջանիշվիլի» կայարան:
Փաթեթի արժեքը 1 անձի համար՝ ըստ սենյակի տեսակի.
1 տեղանոց սենյակ — 155.000 դրամ
2 տեղանոց սենյակ — 131.000 դրամ
[հավելյալ մահճակալ սենյակում — 123.000 դրամ]
Հյուրանոցում առկա են՝
- WiFi հյուրանոցի ամբողջ տարածքում
- Մաքրման ծառայություն (լվացքատուն և արդուկի սենյակ — վճարովի)
- Կենտրոնական ջեռուցում
- Ռեստորան - Վերելակ
Հյուրանոցի բոլոր համարներում առկա են՝
- Օդորակիչ
- Սառնարան
- Հեռուստացույց
- Վարսահարդարիչ
- Հիգիենայի պարագաներ
- Չհրկիզվող պահարան (Safe)
Մուտք հյուրանոցներ - 15:00
Ելք հյուրանոցներից - 12:00
Փաթեթ առանց գալա ընթրիքի` -25.000 դրամ
ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ`
Երկկողմանի ուղևորափոխադրում + տուրեր` հայախոս զբոսավարի ծառայությամբ (5 օր / 4 գիշեր)` +25.000 դրամ
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
5-10 տարեկան երեխա - 10% զեղչ
ՏՈՒՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
* 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոփոխվել՝ միայն ըստ օրերի հերթականության:
* 31.12-ին մեկնարկի ժամը կարող է փոփոխվել՝ հյուրանոցից և սահմանային հերթերից կախված:
* Մեքենայում ցանկալի նստատեղերը նախապես չեն ամրագրվում:
* Տրանսպորտային միջոցում ցանկացած տեսակի սննդի, ոգելից խմիչքի, թեյի, սուրճի, այլ ըմպելիքների (բացառությամբ՝ ջուր), ծխախոտային արտադրանքների օգտագործումը խստիվ արգելվում է:
* Մինչև հյուրանոցների մուտքը Թբիլիսի հասնելու դեպքում մասնակիցներին տրամադրվում է ազատ ժամանակ:
* Ռեստորանից հյուրանոց և հյուրանոցից ռեստորան ուղևորափոխադրումը [ֆիքսված ժամերի] ներառված է տուրի արժեքում:
* Ռեստորանից հյուրանոց ավելի վաղ կամ ուշ վերադառնալու դեպքում ուղևորափոխադրում չի ապահովվում:
* Քաղաքային տուրերի ընթացքում շրջելու ենք հիմնականում ոտքով:
* Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ է ունենալ վրացական լարի (1 GEL~150 AMD) [հայ-վրացական սահմանին գործում է դրամի փոխանակման կետ]:
* Սահմանին «Դյութի ֆրի» առևտրի կենտրոններից գնումներ կատարելու համար ժամանակ չի հատկացվում:
* Հայ-վրացական սահմանին ցանկացած անձնագրային և/կամ այլ փաստաթղթային խնդրի դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել 15-30 րոպեից ավել։
* Անձնագրում ելքի կնիքի առկայությունը պարտադիր է սահմանն անցնելու համար։
* Սահմանային հերթերն ընկերության կողմից վերահսկելի չեն:
Տոնի՛ր Ամանորը մեր կողմից ընտրված Թբիլիսիի ռեստորաններում, որոնք առանձնանում են իրենց բարձրակարգ սպասարկմամբ և համեղ խոհանոցով: Գալա ընթրիքի համար նախատեսված են Թբիլիսիի հետևյալ ամենամեծ ու շքեղ ռեստորանները՝ Bermukha, Monopoly և Era Hall:
ՃԱՇԱՑԱՆԿ
Տաք ուտեստներ՝
- Խոզի խորոված
- Ձկան խորոված (սաղմոն)
- Իմերեթական խաչապուրի
- Իմերեթական կուպատի
- Սունկ
- Բլինչիկ
Աղցաններ՝
- Հավի մսով աղցան
- Փխալի
- Ընկույզով սմբուկ
- Սացիվի
Նախուտեստ՝
- Մսի տեսականի
- Պանրի տեսականի
- Լոլիկ, վարունգ, կանաչի
- Ձիթապտուղ
- Տապակած խոզ
- Նադուխի (կաթնաշոռ) սուլուգունի պանրի մեջ
- Մարինացված սաղմոն կարմիր ձկնկիթով
- Թխեմալի (սոուս)
- Հաց
Աղանդեր՝
- Թխվածքներ
- Մրգի տեսականի
- Կոզինախ (ընկուզեղեն մեղրի մեջ)
- Փելամուշի
Խմիչք՝
- Վրացական լիմոնադ
- Կոկա-կոլա
- Հանքային ջուր
- Շամպայն
- Գինի
- Օղի
- Թեյ
- Սուրճ
- Ջուր
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
• Տոնական սեղաններ՝ հագեցած հայկական և վրացական ճաշատեսակներով
• Հայկական և վրացական շոու ծրագիր
• Հայ հանդիսավար
• Ձմեռ պապ
• Կենդանի երաժշտություն
• Նվերներ փոքրիկների համար
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
• Ճաշացանկից դուրս այլ պատվերների արժեքները
ԿԱՐԵՎՈՐ Է
• Տևողություն - 22:00-02:30:
• Գալաընթրիքին ռեստորաններն ամրագրված են միայն ONE WAY Tour-ի հյուրերի համար:
• Ռեստորաններում սեղանները նախատեսված են 10-20 անձի համար:
• Ռեստորանի ընտրությունը կատարվում է մեր կողմից՝ կախված ամրագրված հյուրանոցից:
• Հավելյալ սննդի և խմիչքի մուտքը ռեստորանային համալիր արգելվում է։
• Ռեստորանային համալիրում սեղան/նստատեղ տեղափոխել չի թույլատրվում։
• Բոլոր ռեստորաններում ճաշացանկը նույնն է
Ներառված է