Հայաստանի մայրաքաղաքը և հարակից շրջաններն առանձնանում են բավականին մեղմ ձմեռային եղանակով: Դուք երբեք չեք տեսնի այստեղ ձյան առատ տեղումներ: Ձմռանը եղանակը սովորաբար շատ տաք և չոր է լինում. ջերմաչափի սյունը հազվադեպ է նվազում -10 աստիճանից: Այնպես որ Երևանը ձմռանը շատ հարմար է զբոսաշրջության համար օրվա ցանկացած ժամին: Բացի այդ բազմաթիվ տեսարժան վայրեր գտնվում են մայրաքաղաքին համեմատաբար մոտ և տուրերը նույնիսկ ձմեռային եղանակին հասանելի են:


Ի՞նչ տեսնել Երևանում ձմռանը
Ձմռանը Երևանը ոչ պակաս գրավիչ է, քան տարվա այլ ցանկացած եղանակին: Քաղաքի բոլոր թանգարանները բաց են զբոսաշրջիկների և տեղացիների համար: Դուք կարող եք այցելել հնագույն ձեռագրերի պահոցը՝ Մատենադարանը, Ազգային պատկերասրահը, Ս. Փարաջանովի թանգարանը կամ Ժամանակակից արվեստի թանգարանը, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Հայաստանի պատմությանը, կարող եք այցելել Հայաստանի պատմության թանգարանը կամ Հայոց ցեղասպանության թանգարանը: Դուք, անշուշտ, պետք է քաղաքային տուր կատարեք և հիանաք «բաց երկնքի տակ» գտնվող տեսարժան վայրերով, զբոսնեք Հանրապետության հրապարակում և շրջեք Հյուսիսային պողոտայով, այնուհետև բարձրանաք Կասկադ, որտեղից Ձեր առջև կբացվի քաղաքի անզուգական տեսարանը և Արարատ լեռը:


Ամանորյա տոները Հայաստանում
Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հավանաբար, Հայաստանում ամենասիրված տոներն են: Երևանը արդեն նոյեմբերից սկսում է «հագնել» իր Ամանորյա տոնական «զգեստը». քաղաքի առևտրի կենտրոնները, խանութները, սրճարաններն ու ռեստորանները «հագնում» են շողշողացող «զգեստներ».: Դեկտեմբերի կեսերին ամբողջ Երևանում տիրում է նախատոնական տրամադրություն, և երեկոյան ժամերին քաղաքի յուրաքանչյուր գողտրիկ անկյուն ողջունում է անցորդին պայծառ գունագեղ լույսերով: Քաղաքի թաղամասերում տեղադրվում են տոնական զարդարանքներ և տոնածառեր, որոնցից ամենամեծը և շքեղը, իհարկե, գտնվում է կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում:


Հյուսիսային պողոտան վերածվում է նախատոնական մայրաքաղաքի պայծառ տեսարժան վայրերից մեկի՝ զվարճալի Ամանորյա տոնավաճառի: Որոշելով Ամանորն անցկացնել Երևանում՝ Դուք կարող եք հիանալի ժամանակ անցկացնել տեղական ռեստորաններից որևէ մեկում, որտեղ Ձեզ անպայման կմատուցեն ազգային և այլ ճաշատեսակներ: Դուք նաև կարող եք պարզապես դուրս գալ փողոց, մասնակցել ընդհանուր տոնակատարություններին և զգալ Ամանորյա կախարդական շունչը:


Ձմեռային էքսկուրսիաներ և տուրեր
Ձմեռը ճիշտ ժամանակն է Հայաստանի պատմական, մշակութային և ճարտարապետական տեսարժան վայրերին ծանոթանալու համար: Մեր գործակալությունը կառաջարկի Ձեզ տուրեր և էքսկուրսիաներ, որոնք ներառում են ձմռանը հասանելի «բաց երկնքի տակ գտնվող» տեսարժան վայրերը՝ Գառնու հնագույն հեթանոսական տաճարը, Գեղարդի վանական համալիրը կամ Էջմիածնի Մայր տաճարը: Ձմեռային հեքիաթային բնության տեսարանները վայելելու համար կարող եք մեկնել Սևանա լիճ: Իսկ եթե ցանկանում եք սահնակով սահել կամ լեռնադահուկային սպորտաձևի և սնոուբորդինգի սիրահար եք ուղևորությունը դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր հնարավորություն կտա Ձեզ ամբողջ օրն անցկացնել և վայելել ակտիվ հանգիստը:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: