ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ
17.06.16
Երևան. զգաˊ ջերմությունը… Այս արտահայտությամբ է դիմավորում բոլորին Երևանի կենտրոնում կանգնած երկհարկանի, կարմիր ավտոբուսը: Իսկ այդ արտահայտությունը պատահական չէ: Կարևոր չէ՝ ինչով եք ժամանում Երևան (ինքնաթիռ, մեքենա, հեծանիվ), հենց ոտք եք դնում այս փոքրիկ քաղաքում, զգում եք ջերմությունը: Ու խոսքը բոլորովին էլ ամառվա տապի մասին չէ: Այլ այն ջերմության, որ ստիպում են զգալ տեղացիներն ու քաղաքն ինքը: ...