wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԱՐՇԱՎՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      19.01.17

      4090, 3887, 3597, 3201, 3550… այս շարքը կարելի է երկար շարունակել, միայն թե միամիտ չլինեք ու չկարծեք, որ սրանք պատահական թվեր են կամ էլ մաթեմատիկական օրինաչափություն ունեն, որը պետք է հասկանալ ու շարքը շարունակել: Սրանք բարձրություններ են: Եթե գոնե մեկ անգամ մասնակցել եք քայլարշավի, վստահաբար պիտի սիրահարված լինեք արշավի այդ տեսակին, իսկ եթե ոչ, ապա կսիրահարվեք, եթե կարդաք մինչև վերջ: Ի՞նչ կա այդքան հետաքրքիր: 

      Արշավներ Հայաստանում

      Արշավներ Հայաստանում

      Սարերն ի վեր կամ ձորերն ի վար քայլելիս նորից դառնում եք բնության մասնիկը, զգում, թե ինչպես է քամին շոյում ձեր գլուխը կամ քաշում ձեր մազերից, ինչպես են թռչունները երգում ուղիղ ձեր գլխավերևում, և վերջապես վերագտնում եք ձեր եսը: Ու սա տեղի է ունենում ոչ թե այն պահին, երբ հասնում եք նպատակակետին, այլ քայլելու ընթացքում: Իսկ երբ տեղ եք հասնում, զգում եք, որ ևս մեկ անգամ ինքներդ ձեզ հաղթեցիք ու հիմա ավելի ուժեղ եք առօրյա խնդիրները հաղթահարելու համար: Իսկ Հայաստանը Ձեզ այդպիսի հնարավորություններ շատ կարող է ընձեռել: 

      Արշավներ Հայաստանում

      Արշավներ Հայաստանում

      Առաջինը, որ կարդում ենք Հայաստանի աշխարհագրության մասին, դրա լեռնային լինելն է: Լեռնաշղթաները կազմում են երկրի ընդհանուր մակերեսի 47%-ը: Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է: Այն նաև Անդրկովկասի ամենաբարձր լեռն է: Հրաբխային ծագում ունի, որի 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանի շուրջ վեր են խոյանում 4 գագաթները: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, իսկ ամենացածրը՝ հարավայինը՝ 3887մ բարձրությամբ: Հարավային գագաթի հաղթահարումը հասանելի է գրեթե բոլորին, իսկ հյուսիսային գագաթը բարձրանալու համար ավելի լավ պատրաստվածություն է պետք, քանի որ այն ավելի ուղղաձիգ է: Արագածը հայտնի է իր մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներով, որոնցից առավել հայտնին 3200 մ բարձրության վրա գտնվող Քարի լիճն է, որտեղից էլ սովորաբար սկսում են քայլարշավը: Վերելքի համար առավել հարմար ժամանակը հուլիս-օգոստոս ամիսներն են, իսկ եթե դուք հմուտ լեռնագնաց եք, ապա կարող եք վայելել Արագածի բարձրունքը նաև մյուս եղանակներին:

      Արագած լեռ

      Արագած լեռ

      Հաջորդը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է՝ գեղեցկուհի Աժդահակը, որի բացարձակ բարձրությունը 3597մ է: Կրկին հրաբխային ծագման լեռ է, որի խառնարանում գտնվում է մի յուրահատուկ գեղեցկությամբ խառնարանային լիճ: Լեռը մեկ օրում բարձրանալ հասցնելու նպատակով ճանապարհի առաջին մասը սովորաբար անցնում են արտաճանապարհային մեքենաներով, ինչն էլ արշավային այս տուրը դարձնում է առավել հետաքրքիր: Իսկ ընդհանուր քայլարշավը տևում է 6-8 ժամ, եթե նույնիսկ հմուտ լեռնագնաց չեք:

      Աժդահակ լեռ

      Աժդահակ լեռ

      Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկն էլ Խուստուփն է՝ 3201մ բարձրությամբ: Դեպի Խուստուփ տուրերը Հայաստանում ամենասիրվածներից են: Սովորաբար այս բարձունքի հաղթահարման համար անհրաժեշտ է լինում 2 օր, եթե ողևորությունը սկսվում է Երևանից: Անմոռանալի տպավորությունները սկսվում են վրանային գիշերակացից և շարունակվում, երբ բարձրունքը հաղթահարված է ու դուք արդեն գագաթին եք: Սյունյաց աշխարհի բնությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի: Այստեղ ևս ֆիզիկական լուրջ պատրաստվածություն պետք չէ:

      Խուստուփ լեռ

      Խուստուփ լեռ

      Մեծ Իշխանասարը Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր լեռն է՝ 3550մ.: Գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի արևելյան լանջին գտնվող սառցադաշտային ծագման Սև լիճը, իսկ գագաթին կա հրաբխային խառնարան: Իշխանասարում սպասվում է մի փոքր բարդ վերելք, իսկ եթե մինչև Իշխանասար հասնելը հաղթահարել եք մյուս բոլոր բարձրուքները, հավանաբար արդեն ֆիզիկապես բավականին պատրաստ եք նաև այս վերելքին: 

      Իշխանասար

      Իշխանասար

      Վստահեցնում ենք, որ արշավները Հայաստանում շատ բազմազան կարող են լինել ու վերը նշվածները ամենահայտնի ու սիրված ուղություններն են: Կարող եք քայլել Պարզ լճից Գոշավանք, Սանահինից Հաղպատ, Լծեն գյուղից Տաթևի վանական համալիր, Ազատի կիրճից՝ Քարե սիմֆոնիայից Խոսրովի անտառ՝ Հավուց Թառ… Այս շարքն էլ թվերի շարքի նման կարող է երկար լինել, միայն թե դուք որոշեք քայլել դրախտավայր Հայաստանում: Դե իսկ հարմարավետ հագուստն ու կոշիկները, հարմար ուսապարկը, գլխարկը, ակնոցը, լապտերն ու դեղատուփը քայլարշավների անբաժանելի մասն են կազմում: Եթե արշավի պարագաներն էլ են պատրաստ, ձեզ մնում է պատվիրել ձեր արշավը տուրիստական լավագույն ընկերությունում ու վայելել ձեր ժամանակը: Բարի վերելք:

      Մենք արդեն ավելի քան 5 տարի է կազմակերպում ենք տուրեր Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Վրաստանում:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024