wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐ

      ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐ

      ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՆԿԱՐԱԳԻՐ

      Ներգնա տուր մենեջերը հավաքագրում և վերլուծում է հաճախորդների պահանջներն ու ցանկությունները, որոնց հիման վրա իրականացնում է համապատասխան խորհրդատվություն և  վերջնական առաջարկ: Կազմակերպում է հաճախորդի ճանապարհորդությունը, ինչպես նաև տրամադրում է ճանապարհորդությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը:

       

       ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      • Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների համար,
      • Վարել նամակագրական հաղորդակցություն, բանակցություններ գործընկերների (հյուրանոցներ, փոխադրման տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք) և հաճախորդների հետ՝ համաձայնեցնելով պայմանագրային կետերը,
      • Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
      • Մշակել տուր փաթեթներին վերաբերող առաջնային տեղեկատվության ցանկ (տեղեկատվական փաթեթներ),
      • Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
      • Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
      • Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
      • Հետևել վճարումների և միջնորդավճարների տրամադրման ընթացքին և կանխիկ ընդունել վճարումներ,
      • Իրականացնել օնլայն հարթակի վարում, հետադարաձ կապի վերլուծություն և տրամադրել նոր առաջարկներ

       

      ՊԱՀԱՆՋՎՈՂ   ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

      • Բարձրագույն կրթություն և ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
      • Գրագիտություն, օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
      • Համակարգչային գրագիտություն` MS office իմացություն, համացանցից ազատ օգտվելու կարողություն,
      • Հաղորդակցական գերազանց հմտություններ,
      • Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
      • Մեծ ծավալներով տեղեկատնության հետ աշխատելու կարողություն

       

      ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

       Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Ընկերությունում աշխատակիցների համար սահմանված են բոնուսային համակարգ, բազմաբնույթ վերապատրաստումների, ներքին տուրերից անվճար օգտվելու հնարավորություններ:

      Եթե հետաքրքրված եք, ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը hr@onewaytour.com էլ. փոստի հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով  «Ներգնա տուր մենեջեր»: