Հոդվածում դուք կգտնեք օգտակար տեղեկատվություն այն մասին, թե ինչ պետական և կրոնական տոներ են նշվում Հայաստանում 2024 թվականին:
Հանգստյան օրերի տուրեր Հայաստանում
Պլանավորելով այցը Հայաստան պետք է նախապես իմանալ, թե ինչ տոներ կամ հանգստյան օրեր են ընկնում ձեր ուղևորության ընթացքում, քանի-որ դա շատ լավ հնարավորություն է ավելի լավ ճանաչելու տեղական յուրահատկությունը, մշակույթը, զգալու Հայաստանի առանձնահատուկ մթնոլորտը։ Տեղական տոների շարքում դուք անպայման կգտնեք ծանոթ ամսաթվերը, որոնք նշվում են ամբողջ աշխարհում (օրինակ` Նոր Տարին կամ Մարտի 8-ը)։ Սակայն կան նաև այնպիսի օրեր, որոնք յուրահատուկ են հենց Հայաստանի համար (օրինակ` ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է) ։ Եկեք պարզենք, թե ինչ պաշտոնական տոներ են նշվում Հայաստանում 2024 թվականին։
Դեկտեմբերի 31- հունվարի 3՝ Նոր Տարի
Տարվա գլխավոր տոնը Հայաստանում սկսում են նշել դեկտեմբերի վերջին օրը, որը, որպես կանոն, ոչ աշխատանքային է։ Ավելի վաղ ամանորյա հանգստյան օրերը շարունակվել են ընդհուպ մինչև հունվարի 10-ը սակայն 2022 թվականից ի վեր որոշում է կայացվել կրճատել դրանք։ Նոր Տարին Հայաստանում, ինչպես և հետխորհրդային երկրների մեծ մասում, համարվում է ընտանեկան տոն, երբ մի մեծ սեղանի շուրջ հավաքվում են բոլոր հարազատներն ու մտերիմները։
Հունվարի 6` Սուրբ ծնունդ
Հայերը Սուրբ ծնունդը նշում է ուղղափառ եկեղեցուց մեկ օր առաջ։ Սուրբծննդյան նախօրեին եկեղեցում պատարագ է մատուցվում։ Իսկ հաջորդ օրը մարդիկ այցելում են իրենց մահացած հարազատների շիրիմները , նրանց հիշատակը վառ պահելու համար։
Հունվարի 28` Հայոց բանակի օր
Անկախ Հայաստանի զինված ուժերը կազմավորվեցին 1992թ. հունվարի 28-ին, այն բանից հետո, երբ երկիրը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ Այդ օրը Երևանում անցկացվում Է զորահանդես, իսկ իշխանության ներկայացուցիչներն այցելում են «Եռաբլուր» զինվորական գերեզմանատուն ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինվորներին։
Մարտի 8` Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր
Մարտի 8-ի օրը Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, շնորհավորում են սիրելի կանանց, տատիկներին, մայրերին, քույրերին, դուստրերին։ Մարտի 8-ի հետ միասին այստեղ նշում են ապրիլի 7 — ը ՝ Մայրության և գեղեցկության օրը, որը պաշտոնական հանգստյան օր չէ։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը ողջ ամսվա ընթացքում անցկացվում են տարբեր տոնական միջոցառումներ ՝ նվիրված «Կանանց ամսվան»։
Սուրբ Զատիկ, Սուրբ Հարություն
Հայաստանում Զատիկը նշվում է տարբեր ժամկետների, մարտի կեսերից մինչև ապրիլի վերջ։ Ինչպես և քրիստոնեական տոների մեծ մասին, Զատիկի տոնին նախորդում է 40-օրյա Մեծ պահքը։
Ապրիլի 24` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Այդ օրը հայերն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին, երբ Օսմանյան կայսրությունում զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ։
Մայիսի 1` Աշխատավորների օր
Աշխատավորների միջազգային օրը Հայաստանում սկսել են նշել դեռևս խորհրդային տարիներին, ավանդույթը շարունակվում է մինչ օրս։
Մայիսի 9` Հաղթանակի օր
Հաղթանակի օրը Հայաստանում նշվում է տարբեր միջոցառումներով, այդ օրը տեղի արտիստների շքերթն ու ելույթները տեղի են ունենում հենց քաղաքի փողոցներում: Պետության առաջին դեմքերն այցելում են Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ է դնում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած հայ զինվորների:
Մայիսի 28` Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օր
Տոնը առաջացել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման պատվին, 1918 թվականին: Այդ օրը վճռորոշ դեր խաղաց հայոց պետականության ապագա կայացման գործում։
Հունիսի 5` Սահմանադրության օր
Տոնը նվիրված է Հայաստանի Սահմանադրությանը, որն ընդունվել է 1995թ.: Այդ օրը նույնպես համարվում է պետական խորհրդանիշների ՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օր։
Սեպտեմբերի 21` Հայաստանի անկախության տոն
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որտեղ ժողովուրդը քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ Ամեն տարի այդ օրը նշվում է Հայաստանի Անկախության օրը։
Որտե՞ղ գնալ և ինչպե՞ս անցկացնել հանգստյան օրերը Հայաստանում
Հայաստանի պաշտոնական տոները նշվում են բազմաթիվ տարբեր վայրերում, սակայն դրանց մեծ մասը, որպես կանոն, տեղի է ունենում Երևանի կենտրոնում։ Կենտրոնական փողոցներում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում և Հանրապետության հրապարակում կազմակերպվում են տեղի խմբերի և արտիստների համերգներ և ներկայացումներ։ Տոնական միջոցառումների ժամանակացույցը սովորաբար հրապարակվում է համացանցում հանդիսավոր ամսաթվերից մի քանի օր առաջ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ընտրելու, թե ինչ վայրեր են այցելել այդ օրը: Գլխավոր պետական տոների մեծ մասն ավարտվում է Հանրապետության հրապարակում մեծ հրավառությամբ։
Հանգստյան օրերը կարելի է ավելի հետաքրքիր անցկացնել, եթե նախապես տուր ամրագրեք այդ օրվա համար:
Կարելի է ընտրել տարբեր թեմատիկ տուրեր (oրինակ Զատիկին` Գեղարդի տաճար կամ Տաթևի վանք), նախատեսել երկու կամ երեքօրյա կարճ շրջագայություններ կամ մշակել հանգստյան օրերին ուղևորության սեփական անհատական պլանը ՝ անձնական հետաքրքրությունների և նախասիրությունների համաձայն: Հանգստյան օրերի համար նախատեսված հատուկ տուրերին կարող եք ծանոթանալ այստեղ: