wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԻՆ

      5 օր / 4 գիշեր
      Գինը՝ սկսած 396 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Հիանալի հնարավորություն ունենալ լուսանկարներ այն երկրի ֆոնին, որ հայտնի է իր հարուստ մշակույթով և հրաշալի բնությամբ: Լուսանկարները կարվեն պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից, ով կուղեկցի Ձեզ բոլոր տուրերի ընթացքում։ Տուր փաթեթի ավարտին՝ մի քանի օրվա ընթացքում, Ձեր էլ. փոստին կուղարկենք պրոֆեսիոնալ կերպով մշակված լուսանկարները՝  փաթեթի յուրաքանչյուր օրվա համար 10-ական նկար:

      Ժամանում- Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։ Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Ծաղկաձոր (Կեչառիս) - Սևան (Սևանավանք) - Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր՝ լեռնադահուկային հանգստավայր, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ): Հաջորդ կանգառը կլինի Սևանա լիճում, որը խոշորագույնն է Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում եւ ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը Եվրասիայում: Կայցելենք թերակղզու վրա գտնվող Սևանավանքը: Կմեկնենք Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Դիլիջան առողջարանային քաղաք, կայցելենք Գոշավանք և Հաղարծին վանքերը: Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր, որտեղից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Կայցելենք Արենի, կհամտեսենք տեղի գինիները և կուղևորվենք դեպի Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Վերադարձ Երևան: 

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Սաղմոսավանք - Հովհաննավանք - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք և Հովհաննավանք: Երկու վանական համալիրները գտնվում են Քասախ գետի խոր կիրճի եզրին: Նման տեսարանի ֆոնի վրա հիանալի լուսանկարներն ապահովված են:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե), Զվարթնոց տաճար - Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում։ Կմեկնենք Էջմիածին, կայցելենք Էջմիածնի Մայր Տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնով տաճարը։
      Տուրի վերջին լուսանկարներն անելուց հետո կուղևորվենք օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Օդանավակայան դիմավորումը/ ճանապարհումը
      • Հյուրանոցի արժեքը
      • Տրանսպորտային ծախսերը
      • Պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայությունը (հայ./ռուս./անգլ.)
      • Հարկերը
      • Սնունդը (նախաճաշ, ճաշ)
      • Մուտքի տոմսերը
      • Խմելու ջուրը մեքենայում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքները
      • Ապահովագրությունը
      • Էքսկուրսավարի ծառայությունը
      • Ծաղկաձորի ճոպանուղու տոմսը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ