wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՈՒ՞Ր ՊԵՏՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      16.08.17

      Հայաստանը քրիստոնեության և համաշխարհային պատմության մեջ մեծ դեր է ունեցել: Լինելով առաջին պետությունը, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն՝ Հայաստանն այսօր բոլոր հավատացյալների համար հանդիսանում է հոգևոր օրրան: Այստեղ են կառուցվել մեծաքանակ վանքեր ու եկեղեցիներ, սրբավայրեր: Քանի որ այսօր շատերն են ցանկանում այցելել Հայաստան, երկրում ստեղծվում են բոլոր այն պայմանները, որ անհրաժեշտ են հարմարավետ հանգստի համար: Այս ամենի հետ մեկտեղ կազմակերպվում են տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:

      Կասկադ

      Սասունցի Դավիթ

       

      Լավագույն վայրերը, ուր պետք է այցելել Հայաստանում

      Հայաստան այցելելու դեպքում պարտադիր պայման է Երևանով շրջայցը՝ վարդագույն տուֆից կառուցված մայրաքաղաքում, որ լի է տեսարժան, ժամանցային և մի շարք վայրերով, որտեղ կկարողանաք ծանոթանալ ավանդական խոհանոցին: Երևանով շրջայցը խորհուրդ է տրվում սկսել Մատենադարանից, որտեղ պահվում են հնագույն ձեռագրեր, այնուհետ գնալ Կասկադ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևանը և Արարատ լեռը: Երևանում գործում են բազմաթիվ թանգարաններ: Յուրաքանչյուր փողոցի վրա կարելի է տեսնել ռեստորաններ, սրճարաններ և այլ վայրեր, որտեղ կարելի է համտեսել համեղ ուտեստներ:

      Մատենադարան

      Մայր Հայաստան

      Հայաստան այցելած զբոսաշրջիկները կկարողանան մի շարք հետաքրքիր վայրեր այցելել նաև մայրաքաղաքից դուրս: Խորհուրդ է տրվում անպայման այցելել Խոր Վիրապ, որտեղ 13 տարի շարունակ բանտարկյալի կյանքով է ապրել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից է բացվում դեպի Արարատ լեռն ամենալավ տեսարանը: Երևանից ոչ շատ հեռու է գտնվում Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը՝ Գառնին, որն այցելելիս հյուրերը պարտադիր գնում են նաև Գեղարդ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված վանական համալիր, որտեղ դարեր շարունակ պահվել է այն գեղարդը, որով խոցել են Քրիստոսի կողը:

      Խոր Վիրապ

      Գառնի

      Խորհուրդ է տրվում նաև այցելել Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը: Մայր Տաճարի գանձարանում կարելի է տեսնել յուրահատուկ և յուրօրինակ իրեր՝ Նոյյան տապանից մասունք, գեղարդը, որով խոցել են Քրիստոսի կողը: Նրանց, ովքեր հետաքրքրում են տիեզերքով, խորհուրդենք տալիս գնալ Բյուրականի աստղադիտարան: Այստեղից ոչ շատ հեռու է գտնվում X-XIIIդդ կառուցված Ամբերդ ամրոցը: Շրջակա միջավայրն այնքան գեղատեսիլ է, որ այն նաև ընտրվել է ռուսական ֆիլմի նկարահանման համար: Հայաստան այցելելու ընթացքում պարտադիր է գնալ Սևանա լիճ՝ տեղացիների և զբոսաշրջիների ամենասիրելի վայրը շոգ օրերին, որտեղ գուրմանները կկարողանան համտեսել ամբողջ աշխարհում հայտնի իշխան ձուկը:

      Բյուրական

      Էջմիածին

       

      Ուր կարելի է գնալ Հայաստանում ընտանիքով

      Հայաստանը հրաշալի վայր է ընտանիքի հետ հանգիստն անց կացնելու համար: Երկիրն ապահով է և հյուրընկալ, առկա են բոլոր տարիքային խմբերի նախընտրություններին համապատասխան ժամանցային վայրեր: Երեխաները կկարողանան մասնակցել հետաքրքիր արկածային տուրերի, օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց, քայլել 60մ երկարություն ունեցող և քարանձավներով շրջապատված Խնձորեսկի ճոճվող կամրջով:

      Խնձորեսկ

      Տաթև

      Ամբողջ ընտանիքով կարելի է նաև այցելել կենդանաբանական այգի, Հաղթանակի զբոսայգի, զբոսնել բուսաբանական այգում, հուշանվերներ ձեռք բերել Վերնիսաժում, իսկ երեկոյան վայելել երգող շատրվանների գեղեցկությունը: Հայաստանում ընտանեկան հանգիստը շահավետ է այնքանով, որ նմանատիպ հագեցած արձակուրդը ոչ մի կերպ բյուջեին մեծ հարված չի հասցնի:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024