wanna check in?

      Կանոնավոր տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ո՞ՒՐ ԳՆԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

      16.01.18

      Երևանում ճանապարհորդելու ժամանակ կարող եք գնալ մի շարք վայրեր: Չնայած իր պատկառելի տարիքին, Երևանը կհիացնի ինչպես ուսուցողական տուրերի սիրահարներին, այնպես էլ նրանց, ովքեր սիրում են զվարճանք և վառ տպավորություններ: Երևանի տեսարժան վայրերի բազմազանությունը կգոհացնի ցանկացած նախասիրության տեր զայցելուի:

      Հյուսիսային պողոտա

      Կասկադ

       

      Ինչո՞վ կարելի է զբաղվել Երևանում

      Երևանում անգամ երկարաժամկետ ճանապարհորդելու ընթացքում զբոսաշրջիկները կկարողանան տեսնել մի շարք վայրեր: Նրանք կկարողանան տեսնել հնագույն պատմական տեսարժան վայրեր, եկեղեցիներ, համաշխարհային ճանաչում վայելող հայերի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարաններ: Նրանք, ովքեր արդեն տեսել են այս վայրերը կարող են գնալ ժամանցային կենտրոններ, զբոսնել պարկերում, մասնակցել գաստոնոմիկ տուրի կամ հանգստի այլ տաբերակ ընտրել:

      Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

      Գրքեր Մատենադարանից

      Երևանում ճանապարհորդելիս կարող եք գնալ առևտրային կենտրոններ, ազգային համեղ ուտեստներ առաջարկող ռեստորաններ, որտեղի գների մատչելիությունը և բարձրակարգ սպասարկումը հաճելիորեն կզարմացնի այցելուներին: Խորհուրդ է տրվում գնալ Վերնիսաժ, որտեղ վաճառվում են հայ վարպետների հրաշալի աշխատանքները:

      Վերնիսաժ

      Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

       

      Ի՞նչ կարելի է տեսնել Երևանում

      Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերից հարկ ենք համարում նշել Մատենադարանը՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնը, մ.թ.ա. VIII դ հիմնադրված Էրեբունի ամրոցը, Հայաստանի պատմության թանգարանը, պատկերասրահը, թանգարաններն ու Երևանի մի շարք մշակութայնի կենտրոնները: Խորհուրդ ենք տալիս բարձրանալ Կասկադի աստիճաններով, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և մայրաքաղաք Երևանը:

      Մատենադարան

      Հանրապետության հրապարակ

      Անպայման երեկոյան զբոսնեք Հանրապետության Հրապարակում և վայելեք երգող շատրվանների հրաշալի ծրագիրը: Սակայն սա միայն մի փոքրիկ հատվածն է այն ամենի, ինչով կարելի է զբաղվել, ուր կարելի է գնալ և ինչ կարելի է տեսնել Երևանում:

       

      Ո՞ւր գնալ երեխայի հետ

      Եթե ճանապարհորդում եք ընտանիքի հետ, ապա Երևանը հիանալի վայր է երեխաների հետ հանգստանալու համար: Երևանում նրանք մի պահ անգամ չեն ձանձրանա: Երեխաների հետ Երևանում գնալու առաջնային վայրերից է կենդանաբանական այգին, որտեղ երիտասարդ զբոսաշրջիկները կկարողանան տեսնել ու կերակրել յուրահատուկ կենդանիների ու թռչունների:

      Երևանի կենդանաբանական այգի

      Լունապարկ

      Կենդանիների հետ շփումից հետո կարող եք զբաղվել ակտիվ հանգիստով <<Ջրաշխարհում>>, որտեղ երեխաների համար նախատեսված է առանձին հատված: Եթե երեխաերը սիրում են ատրակցիոններ, ապա անպայման գնացեք <<Հաղթանակի Զբոսայգի>>, <<Լունապարկ>> կամ մանկական երկաթգիծ: Նշված վայրերից ցանկացածում կարելի է հրաշալի հանգիստ կազմակերպել երեխաների համար:

      Հաղթանակի զբոսայգի

      Ջրաշխարհ

       

      Ինչպե՞ս կարելի է անցկացնել երեկոն Երևանում

      Հայաստանում ճանապարհորդելու ժամանակ անպայման զբոսնեք երեկոյան Երևանում: Հարկ ենք համարում նշել այն փաստը, որ Հայաստանում դիտվում է հանցագործության բավականին ցածր մակարդակ, ինչը թույլ է տալիս հայաստաբնակներին և զբոսաշրջիկներին անվտանգ կերպով վայելել երեկոյան կյանքը: Երևանում գործում են շուրջօրյա սուպերմարկետներ, արտարժույթի փոխանակման կետեր, ինչպես նաև մի շարք ռեստորաներ ու այլ հաստատություններ:

      Կարապի լիճ

      Երեկոյան Երևան

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2018