wanna check in?

      ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ 2018

      25.12.17

       

      Դեպի Երևան ճանապարհորդությունը հրաշալի հնարավորություն է էքսկուրսիա կազմակերպելու դեպի Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, որ համաշխարհային ճանաչում են վայելում: Հայաստան այցելած հյուրերին սպասում են մի շարք հետաքրքիր տուրեր դեպի հնագույն վանական համալիրներ ու ամրոցներ: Ճանաչողական էքսկուրսիաներից բացի այցելուները կկարողանան իրականացնել նաև գաստրոնոմիկ տուրեր և ճաշակել հայկական ավանդական ուտեստներ: Տուրերի գների մատչելիությունը հաճելիորեն կզարմացնի այցելուներին:

      Տուրեր ONE WAY TOUR-ի հետ

      Գառնի

       

      Երևան այցելելու լավագույն ժամանակը

      Երևան ճանապարհորդության համար ցանկացած եղանակ ունի իր առավելությունները: Կլիմայական բարենպաստ պայմանները կնպաստեն Երևանում և Երևանից դուրս տուրերի կազմակերպմանն ու իրականացմանը: Երևանում գարնան կեսից մինչև հոկտեմբեր եղանակը տաք է: Ամռանը Երևանում անց են կացվում տարատեսակ փառատոններ և նշվում են բազմաբնույթ տոներ: Զբոսաշրջիկները հատկապես սիրում դեպի Երևան ամառային ճանապարհորդությունները, քանի որ հենց այդ ժամանակ է, որ մատչելի գներով կարելի է գնել բազմատեսակ օրգանիկ մթերքներ: 

      Երևանյան գիշերներ

      Հյուսիսային պողոտա, Երևան

      Ձմեռը տոների և զվարճանքների ժամանակաշրջան է: Տոնական Երևանը ուրախացնում է գեղեցիկ զարդարանքով, տոնածառով, որ վերածում են Երևանն իսկական հեքիաթի:

      Երևան ուղևորության անվտանգությունը

      Նրանք, ովքեր արդեն հասցրել են իրենց ճանապարհորդությունը կազմակերպել դեպի Երևան, կկարողանան գնահատել քաղաքի անվտանգությունը: Այցելուները սիրում են զբոսնել երեկոյան Երևանի փողոցներում, որտեղ հանդիպում են բացառապես խաղաղասեր ու բարեհամբույր մարդկանց: Երևան այցելած հյուրերը կարող են նաև անվտանգ օգտվել հասարակական տրանսպորտից և անհատական փոխադրամիջոցներից:

      Հանրապետության հրապարակ

      Զբոսանք Երևանում

      Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շատ ցածր է հանցագործության մակարդակը: Զբոսաշրջիկները ցանկացած հարցով կարող են դիմել տեղի պատրաստակամ բնակիչներին: Երևանցիները զբոսաշրջիկների նկատմամբ միշտ հյուրընկալ և բարիդրացիակամ վերաբերմունք են ցուցաբերում:

      Ամառային խաղաղ օր

      Կասկադ, Երևան

       

      Տուրեր և էքսկուրսիաներ Երևանում, գներ

      Դեպի Երևան ճանապարհորդություն իրականացնողները տուրերի շրջանակում կկարողանան հետաքրքիր էքսկուրսիաներ ունենալ համաշխարհային հռչակ վայելող հայերին նվիրված թանգարաններում, այցելել հնագույն եկեղեցիներ ու ամրոցներ, ինչպես նաև ուրախ ժամանակ անցկացնել Երևանի մի շարք ժամանցային կենտրոններում:

      Հայաստանի Ազգային Պատկերասրահ

      Գաֆեսճյան արվեստի կենտրոն

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2018