wanna check in?

      ՏՈՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017 – 2018

      20.10.17

      Տոները Հայաստանում լավ առիթ են կազմակերպելու համար երկար սպասված արձակուրդը: Այստեղ Ձեր ուղևորության շրջանակներում կկարողանաք մասնակից դառնալ հրաշալի տոների, որոնց ժամանակ Հայաստանի հյուրասեր բնակիչները կլցնեն Ձեր օրերը ջերմությամբ ու դրական լիցքերով: Հայաստանում տարվա ցանկացած եղանակին նշվում են մի շարք միջազգային և ազգային տոներ: Շատ են 2017-2018թթ նախատեսված տոնակատարությունները:

      Ամանորյա Երևան

      Հայկական հպարտություն

       

      Տոներ Հայաստանում

      Ձմեռը Հայաստանում երկրի ամենատոնառատ շրջանն է, երբ իրականացվում են մի շարք ամանորյա տոնակատարություններ: Տոների նախապատրաստական աշխատանքներն սկսվում են դեկտեմբերի սկզբից: Փետրվարին է նշվում Սբ. Սարգսի տոնը:

      Աղի բլիթներ

      Սուրբ Սարգսի տոնը

      Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ տոնական տրամադրությունը պահպանվում է մի ամբողջ ամիս: Այսպես օրինակ՝ բոլորի համար սովորական տոնի՝ կանանց միջազգային օրվա փոխարեն, որ նշվում է մարտի 8-ին, Հայաստանում կանանց նվիրվում է մեկ ամիս, և տոնի վերջին օրն է համարվում ապրիլի 7-ը: Հայաստանում ապրիլին է նշվում Զատիկը՝ տոն, որ հայերը նշում են ընտանիքի շրջանակում, տոնական սեղանի առջև:

      Կանանց միջազգային օր

      Գիշերային Երևանը ձմռանը

      Հայկական օրացույցը հարուստ է նաև ամառային տոներով: Ամառը Հայաստանում սկսվում է երեխաների պաշտպանության տոնով՝ հունիսի 1: Այս տոնի շրջանակներում ամբողջ աշխարհում իրականացվում են մի շարք տոնակատարություններ և զվարճալի ժամանցային ծրագրեր են կազմակերպվում երեխաների համար: Մեկ այլ շատ սիրված տոն է վարդավառը: Այս տոնի ժամանակ ընդունված է միմյանց վրա ջուր լցնել: Այն համարվում է Հայաստանի ամենաաշխույժ և ուրախ տոնը:

      Երեխաների պաշտպանության օր

      Վարդավառ

      Ջերմ և արևոտ աշունը հրաշալի եղանակ է Հայաստան Ձեր ուղևորությունը տուր – փաթեթը կազմակերպելու համար: Սեպտեմբերի 21-ին է նշվում պատեկան ամենակարևոր տոնը՝ Հայաստանի անկախության օրը: Այս նշանավոր օրը կազմակերպվում են մի շարք տոնակատարություններ, մեծամասշտաբ համերգներ, շոու ծրագրեր: Մեկ այլ ոչ պակաս կարևորության տոն է Երևան քաղաքի օրը, որ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Քաղաքի բոլոր հրապարակներում և զբոսայգիներում կարելի է շատ լավ ժամանակ անց կացնել, համտեսել համեղ հայկական ճաշատեսակներ:

      Հայաստանի անկախության օր

      Զինվորական քայլք Անկախության տոնին

       

      Ուղևորություն Հայաստան տոներին

      2017 – 2018թթ Հայաստանում Ձեր ուղևորությունը կազմակերպելը հրաշալի հնարավորություն է երկրի մշակույթին ծանոթանալու, մի շարք միջոցառումներին մասնակցելու համար: Եվ այս ամենը շատ մատչելի գներով: Հայաստանի բնակիչները մեծ նշանակություն են տալիս ինչպես միջազգային, այնպես էլ ազգային տոներին և մեծ հյուրընկալությամբ ընդունում են զբոսաշրջիկներին: Ժամանցային տուրերից բացի զբոսաշրջիկները կկարողանան ձեռք բերել տուր – փաթեթներ դեպի Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր:

      Ձմեռային Կասկադ

      Ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը

       

      Տոնական փաթեթներ, նկարագրություն և գներ

      Եթե ցանկանում եք տպավորիչ դարձնել 2017-2018թթ տոները, ապա Հայաստանում դրանք նշելն ամենալավ տարբերակն է: Մատչելի գները էլ ավելի գրավիչ են դարձնում առաջարկվող տուր-փաթեթները և ժամանցային ծրագրերը: Հյուրանոցների, հանգստի և որակյալ ծառայությունների համար սահմանված գները հարմար կլինեն բոլորին: Այսպիսով՝ Հայաստանը հանդիսանում է ընտանիքով կամ ընկերներով հանգիստը կազմակերպելու համար ամենահարմար տարբերակներից մեկը:

      Ձմեռային Երևան

      Ամեն օրը տոն է

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017