wanna check in?

          ԵՌՕՐՅԱ ՏՈՒՐ ԻՄԵՐԵԹՅԱՆ և ՍՎԱՆԵԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

          Սկիզբ: 26.05.2017 / 06:30
          Ավարտ: 28.05.2017 / 23:00
          35.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

           Եռօրյա ոչ աշխատանքային օրերին ուղևորվում ենք Վրաստան մեր հանգիստը անմոռանալի կերպով անցկացնելու Իմերեթյան և Սվանեթյան չքնաղ բնության գրկում:

          Եվ այսպես:

          Օր 1:

          1. Մեկնում Երևանից

          2. Սաթափլիա արգելոց

          3. Զբոսանք Քութայիսում

          4. Բագրատի տաճար

          Երևանից շարժվում ենք վաղ առավոտյան և անմիջապես ուղևորվում դեպի Քութայիսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Սաթափլիա արգելոց, որտեղ կլինենք ստալակտիտներով հարուստ կարստային քարանձավում, կտեսնենք դինոզավրերի պահպանված ոտնահետքեր և Սաթափլիա լեռան վրա կառուցված ապակե դիտահարթակից կզմայլվենք Իմերեթյան գեղեցիկ տեսարաններով:

          Երեկոյան կունենանք հաճելի զբոսանք Քութայիսի պատմական կենտրոնում և կայցելենք Ծվանեկվավիլա կամ Կանաչ Ծաղկի եկեղեցի, կլինենք Բագրատի տաճարում, որտեղից կհիանանք քաղաքի համայնապատկերով, և ճոպանուղով կհատենք Ռիոնի գետը:

          Օր 2:

          1. Պրոմեթևսի կարստային քարանձավ

          2. Նավարկություն Մարտվիլի կիրճում

          3. Օկացե կիրճ

          4. Կինչխա ջրվեժ

          5. Գելաթի վանահամալիր (ժամանակի առկայության դեպքում)

          6. Վերադարձ Քութայիս

          Հաջորդ օրը առավոտյան կուղևորվենք դեպի Պրոմեթևսի քարանձավ, որտեղ տանող ճանապարհն անցնում է առողջարաններով հայտնի Ցխալտուբո քաղաքով: Պրոմեթևսի կարստային քարանձավը տարածաշրջանի խոշոր քարանձավներից է, երկարությունը` 11 կմ, որից միայն 1060 մ. հատվածն է բաց հյուրերի համար, իսկ մաքսիմալ բարձրությունը հասնում է 21 մետրի: Քարանձավը հարուստ է քարե զանազան հրաշագեղ գոյացություններով, ինչպես նաև ստորգետնյա լճակներով և գետով, որում էլ, հնարավորության դեպքում, կնավարկենք:

          Մեր հաջորդ նպատակակետը կլինի զարմանալիորեն գեղեցիկ Մարտվիլիի կիրճը, որը գտնվում է Աբաշա գետի վրա, պատմական Մեգրելիա  շրջանի Գաչեդիլի գյուղի մոտ: Ժայռախորշերով ու ջրվեժներով առատ այս չքնաղ կիրճը առանձնակի գեղեցիկ է դառնում կանաչի ու կապույտի գունային հնչեղ համադրությունից: Սա մի վայր է, որտեղ կկարողանաք  վայելել փրփրադեզ ու շառաչող ջրվեժներն ու ժայռերից կախված գեղեցիկ լիանաները: Գետի թափանցիկ, փիրուզագույն ջուրը սառն է նույնիսկ ամառվա տապին, ինչի շնորհիվ էլ կիրճի այս հատվածը հարյուրամյակներ շարունակ ծառայել է Մեգրելիայում իշխող  Դադիանի ընտանիքի անդամներին որպես ամառային բաղնիք: Գետի հանդարտ ջրերում նավարկելուց ու կիրճի գողտրիկ տեսարաններով զմայլվելուց հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Օկացե կիրճ:

          Այստեղ ժայռի երկայնքով կառուցված դիտահարթակներից կիրճի ողջ գեղեցկությունը վայելելուց հետո ամենագնացներով կուղևորվենք դեպի համանուն գետի վրա գտնվող վեհաշուք Կինչխա ջրվեժ:

          Ժամանակի առկայության դեպքում կլինենք նաև միջնադարյան վրաց հոգևոր և գիտակրթական կենտրոններից մեկում` Գելաթի վանահամալիրում:

          Օր 3:

          1. Մեկնում Քութայիսից

          2. Շաորի ջրամբար

          3. Նիկործմինդա վանական համալիր

          4. Զեստաֆոնի

          5. Խաշուրի

          6. Վերադարձ Երևան

          Մեր ճանապարհորդության երրորդ օրը վաղ առավոտյան կշարժվենք Քութայիսից և ուղղությունը կվերցնենք դեպի հյուսիս՝ քանդակներով և որմնանկարներով հարուստ Նիկործմինդա վանահամալիր: Վերջինս կառուցվել է 11-րդ դարասկզբին վրաց Բագրատ III թագավորի գահակալության ժամանակ: Դեպի վանք տանող ճանապարհն անցնում է իր կենսաբազմազանությամբ հայտնի գեղատեսիլ Շաորի ջրամբարի մոտով:
          Վերադարձի ճամփան կանցնի Զեստաֆոնի և Խաշուրի քաղաքներով, որտեղից ցանկության դեպքում կկարողանաք գնել կավե տարբեր ձեռագործ աշխատանքներ և ցանցաճոճեր:

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          Հ.Գ. Չմոռանաք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1․ գիդի ծառանյություն

          2․ տրանսպորտի ծառայություն

          3․ գիշերակաց հյուրանոցում

          4․ նախաճաշ

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ