wanna check in?

          ՈՉԽԱՐՆԵՐԻ ԽՈՒԶՈՒՄ ՓԱՌԱՏՈՆ + ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

          Սկիզբ: 10.06.2017 / 07:30
          Ավարտ: 10.06.2017 / 23:00
          7.500 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Մոռացված ավանդույթներ, ձեռագործ աշխատանքներ, կարպետագործություն, թելի ստեղծման պատմություն, ազգային երգ ու պարեր և միևնույն ժամանակ ակումբային երաժշտություն, մրցութային տրամադրություն, ճանաչողական էքսկուրսիա:

          ONE WAY TOUR-ը կազմակերպում է ուղևորություն դեպի Տաթևի հովիտ՝ Հալիձոր, որտեղ տեղի կունենա Ոչխարների խուզում փառատոնը:

          Մասնակիցները կծանոթանան բրդից մինչև գորգ ողջ գործընթացին, կմասնակցեն ոչխարների խուզման մրցույթին, կհամտեսեն Տաթևի եզակի խոտաբույսերից պատրաստված թեյեր:
          Փառատոնին իրենց տաղավարներով հանդես կգան շրջակա գյուղական համայնքները՝ ցուցադրելով սեփական ձեռագործ աշխատանքներ՝ կարպետներ, գորգեր, խեցեղեն, կահ-կարասի, կաշվե տրեխներ, բրդյա գուլպաներ և այլն:

          Այնուհետև ուղևորությունը կշարունակվի դեպի հայ ճարտարապետության գոհարներից մեկը՝ Տաթևի վանական համալիրը:

          Երգ ու պարի, մրցության ու հյուրասիրության մթնոլորտում անցկացրած ժամերը և ճանաչողական էքսկուրսիան անմոռանալի տպավորություններ են խոստանում:Տաթևի վանքային համալիրը տեսնելու համար ճոպանուղի նստելը պարտադիր է:

          Երկկողմանի տոմսի արժեքն է 5000դր.:

          «Ոչխարների խուզում» փառատոն Տաթևի վանական համալիր «Ոչխարների խուզում» փառատոն Տաթևի վանական համալիր «Ոչխարների խուզում» փառատոն «Ոչխարների խուզում» փառատոն Տաթևի վանական համալիր «Ոչխարների խուզում» փառատոն

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: 

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1. գիդի ծառայություն

          2. տրանսպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ