wanna check in?

          ՏՈՒՐ + ՊԱՐԻ ԴԱՍ

          Սկիզբ: 14.05.2017 / 08:30
          Ավարտ: 14.05.2017 / 21:00
          5.500 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Նոր ձևաչափ մեր տուրերում. ԱԶԳԱՅԻՆ «ՊԱՐԱՏՈՒՐ»

          ONE WAY TOUR-ը և «Կարին» ՀԿ-ն, Կարին ավանդական երգի-պարի խմբի հետ կազմակերպում է

          այցելություններ սահմանամերձ գյուղեր, որի նպատակն է աշխուժացնել սահմանամերձ գյուղերի

          կյանքը, ինչպես նաև մեր փոքր լուման ներդնել՝ գնելով գյուղում առկա բարիքները: Այսպիսով առաջին գյուղը ընտրված է Խաչիկը, իսկ առկա բարիքների ցանկը ճշտված է գյուղապետից՝

          չրեղեն` ծիրանի, խնձորի, դեղձի, սալորի, պանիր տնական, անարատ մեղր, տնական ձու և այլն:

          Տուրի համառոտ ընթացակարգը.

          Օրվա 1-ին մասում կայցելենք բոլորիս կողմից հայտնի Նորավանք, այնուհետև քչերիս հայտնի

          Խոտակերաց կամ Քարկոփի վանք, իսկ Խաչիկ գյուղում կայցելենք նաև գյուղի կենտրոնում

          գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցին:

          Օրվա 2-րդ մասում մեզ սպասում է սահմանապահ Խաչիկ գյուղը: Հերոսական մի գյուղ, որը Արցախյան

          հերոսամարտի տարիներին վերածվել էր կենդանի պատնեշի՝ պահպանելով Հայոց աշխարհի հարավ

          արևմտյան սահմանները:
          Խաչիկում Կարին ավանդական երգի-պարի խմբի հետ միասին կկազմակերպվի ավանդական պարերի

          բաց դաս, որտեղ ամբողջ գյուղին և բոլոր ցանկացողներին կընձեռվի մի անգամ ևս նետվել ազգային

          պարի հորձանուտը, վերաձուլվելով հայոց լեռների ոգուն:

          Նորավանք Կարին ավանդական երգի-պարի խումբ Խաչիկ գյուղ Նորավանք Սբ. Աստվածածին եկեղեցի Կարին ավանդական երգի-պարի խումբ Քարկոփի վանք Նորավանք

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1. Գիդի ծառայություն

          2. Տրանսպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ