wanna check in?

      ԱՆՎՃԱՐ ՍԻԹԻ ՏՈՒՐ

      Սկիզբ: 14.07.2017 / 19:00
      Ավարտ: 14.07.2017 / 21:00
      0 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Շրջայցը Երևանի տեսարժան վայրերով կմեկնարկենք Սախարովի հրապարակից։

      Այնուհետև կայցելենք Հանրապետության Հրապարակ` մայրաքաղաքի սիրտը, որն իրավամբ

      կարող է դասվել աշխարհի շքեղ հրապարակների շարքին։ Ի դեպ հենց այստեղ է, որ տեղադրվել է

      Խորհրդային Միության առաջին երգող շատրվանը։ Ճանապարհը կշարունակենք Հյուսիսային

      պողոտայով դեպի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն։

       

      Ի դեպ երբևէ մտածել էք` ինչի՞ են հարակից ավազանն անվանել Կարապի լիճ։ Ճանապարհը

      կշարունակենք դեպի Կասկադ` մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը։ Բարձրանալով վեր`

      կշարժվենք դեպի Հաղթանակ զբոսայգի, որը տեղացիներն անվանում են Մոնումենտ։ Կայցելենք Մայր

      Հայաստան հուշարձան` իմանալու թե ինչպես տապալեցին Խորհրդային Միությունում Ստալինի

      ամենամեծ արձանը և թե ինչպես փոխեցին այն Մայր Հայաստանի արձանով։ Ճանապարհին կլսեք

      ամենատարբեր պատմությունները մայրաքաղաք Երևանի մասին։ Եվ իհարկե երեկոյան, եթե Արարատը

      լինի հաճո, ապա ականատես կլինեք ամենագեղեցիկ տեսարանին` Երևանի համայնապատկերը

      Արարատի ֆոնին։

       

      Շրջայցը կիրականացվի ոտքով:


      Դե ինչ, սիրով սպասում ենք ձեզ։

      Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն Կասկադ Հանրապետության հրապարակ Հաղթանակ զբոսայգի Կասկադ Հանրապետության հրապարակ Հաղթանակ զբոսայգի

      Մեկնարկի վայր - Սախարովի հրապարակ

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: 

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ