wanna check in?

          ՆՈՒՌՆՈՒՍ – ԿԱՐԵՆԻՍ – ՆԵՂՈՒՑ – ԳՀՈՒԿ

          Սկիզբ: 21.07.2017 / 08:00
          Ավարտ: 21.07.2017 / 21:00
          0 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR տուր օպերատորը Ձեզ է առաջարկում հետաքրքիր երթուղի ՀՀ Կոտայքի մարզում, որի ընթացքում կծանոթանաք Հայաստանի հետաքրքիր և ինչ-որ չափով դեռևս անհայտ մի շարք հուշարձանների հետ, ինչպես նաև լավ ժամանակ կանցկացնեք բնության գրկում:

          Սկզբում կայցելենք Նուռնուս (պատմական Նռնունիս) գյուղը, որտեղ կտեսնենք միջնադարյան հնագույն բնակավայրի ու գողտրիկ եկեղեցու ավերակները Հրազդան գետի կիրճում:
          Այնուհետև կսկսենք մեր քայլարշավը Հրազդանի կիրճով, որտեղ գտնվում են բազմաթիվ հետաքրքիր քարանձավներ, որոնցից մի քանիսը հանդիսանում են հնագույն քարեդարյան հուշարձաններ: Ճանապարհն անցնում է Հրազդանի ջրամբարի մոտով, որի մոտ է գտնվում Հայաստանի ամենախոշոր հիդրոէլեկտրակայանը` Արգելի (նախկինում` Գյումուշ) ՋրԷԿ-ը:

          Այստեղից կշարունակենք մեր ճանապարհը Հրազդանի գեղատեսիլ կիրճով դեպի միջնադարյան Կարենիսի վանքը, որտեղ, ըստ ավանդության, պահվել են Մատթեոս ավետարանիչի և Անդրեաս առաքյալի մասունքները:
          Կհանգստանանք Հրազդանի կիրճում` գետի մոտ, որտեղ կան բազմաթիվ ու բազմերանգ օբսիդիանե քարեր, որոնց ժողովուրդն անվանում է «սատանի եղունգ»:

          Հանգստից հետո կճանապարհվենք Արզական գյուղ, որտեղ մեզ սպասում են Նեղուցի նշանավոր վանքը` անտառապատ լեռներով շրջապատված վայրում, և քչերին հայտնի Գհուկի կամ Բոլորահարի վանքի ավերակները:

          ՆՈՒՌՆՈՒՍ Նեղուցի վանք Հրազդանի կիրճ Նուռնուս

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • գիդի ծառայություն
          • տրանսպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ