wanna check in?

      ԿԻՆՈ-ՏՈՒՐ ԴԵՊԻ ԳՅՈՒՄՐԻ

      Սկիզբ: 11.12.2016 / 09:00
      Ավարտ: 11.12.2016 / 20:00
      5.500 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը Sharm Holding- ի հետ համատեղ հրավիրում է «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ֆիլմի դիտմանը Գյումրիում, ինչպես նաև շրջելու Գյումրու փողոցներով և թանգարաններով, այցելելու գեղեցկուհի Հառիճավանքը:

      Այսպիսով կուղևորվենք Գյումրի և կշրջենք “Կումայրի” արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով, հին եկեղեցիներով (Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Գրիգոր):

      Այնուհետև ժամանակի և ցանկության առկայության դեպքում կայցելենք իր տեսակի մեջ յուրահատուկ` Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան կամ այսպես կոչված Ձիթողցոնց տուն, որի ցուցասրահներում ներկայացվում են հին Գյումրիում կամ Ալեքսադրապոլում առավել տարածում գտած արհեստները, քաղաքի հասարակական ու մշակութային կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները: Թանգարանի սրահներում վերականգնված են արհեստավորի և ունևոր գյումրեցու բնակարաններ: 

      Այցելություններից հետո, երեկոյան 17:00-ին կսկսվի «Երկրաշարժ» ֆիլմի դիտումը Գյումրու կինոթատրոնում: 

      Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ:

      Ֆիլմի թրեիլերը հղմամբ՝ https://goo.gl/zfIUhL

      Վարդանանց հրապարակ, Գյումրի Գյումրի Ձիթողցոնց տուն Հառիճավանք Գյումրու կինոթատրոնը Հին Գյումրի Յոթ Վերք եկեղեցի

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. գիդի ծառայություն

      2. տրանսպորտի ծառայություն

      3. ֆիլմի տոմսը

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ